Տասնյակ հազարավոր եվրոպացի գյուղատնտեսների բողոքի ակցիան տրակտորներով
Ամբողջ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում, տասնյակ հազարավոր գյուղատնտեսներ իրենց տրակտորներով դուրս են եկել փողոց՝ բողոքելու Եվրամիության տնտեսական քաղաքականության դեմ:
Բացի կյանքի ծախսերի ճգնաժամից, այս ֆերմերներն այժմ բողոքում են Եվրամիության կայունության քաղաքականության և իրենց կյանքի վրա ուկրաինական պատերազմի հետևանքների համար:
Գերմանացի ֆերմերները այսօր՝ երեքշաբթի առավոտյան մոտ 200 տրակտորներով փակել էին Բադեն-Վյուրտեմբերգի թիվ 81 մայրուղու մի հատվածը, ինչի հետևանքով խցաանումներ էին առաջացել Շտուտգարտ տանող ճանապարհին:
Փարիզում ցուցարարները տրակտորներով փակել էին մայրաքաղաք տանող մայրուղին։
Ֆրանսիացի գյուղատնտեսները հայտարարել են, որ իրենց բողոքը սկսել են տրակտորների վառելիքի բարձր հարկերի, անխնա ներմուծումների և մանրածախ առևտրի կողմից գնային ճնշման պատճառով: