Air France-ի օդաչուները քառօրյա գործադուլ են սկսել
https://parstoday.ir/hy/news/world-i21331-air_france_ի_օդաչուները_քառօրյա_գործադուլ_են_սկսել
Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները հունիսի 11-ին քառօրյա գործադուլ են սկսել: Տարբեր տվյալների համաձայն` հետաձգվել է չվերթների 20-30 տոկոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2016 05:07 Asia/Tehran
  • Air France-ի օդաչուները քառօրյա գործադուլ են սկսել

Ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուները հունիսի 11-ին քառօրյա գործադուլ են սկսել: Տարբեր տվյալների համաձայն` հետաձգվել է չվերթների 20-30 տոկոսը:

Ինչպես հայտնում է DW.com-ը` ավիաընկերությունից նշել են, որ առաջնահերթ կլինեն չվերթները դեպի այն քաղաքներ, որտեղ անցկացվում են «Եվրո-2016» Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները: Air France-ից հայտնել են նաև, որ չեղարկման կենթարկվեն չվերթների 80 տոկոսը:

Հունիսի 1-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել մի շարք նոր մեթոդների կիրառությունը, որոնք ուղղված են Air France-ի մրցունակության բարձրացմանը: Մասնավորապես, գիշերային ժամերին թռիչքներ իրականացնող օդաչուներին տրվող հավելավճարը 50 տոկոսից կրճատվել է 10-ի:

Բացի այդ, ֆրանսիական արհմիությունները բողոքում են երկրի աշխատանքային օրենսդրության մեջ արված փոփոխությունների դեմ: Շարունակվում է տրանսպորտային միջոցների, նավթավերամշակող ընկերությունների, կոմունալ ծառայությունների աշխատակիցների գործադուլը: