Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին
https://parstoday.ir/hy/news/world-i213666-Մոսկվան_Ղարաբաղում_խաղաղապահների_մնալու_պայմանները_կքննարկի_միայն_Բաքվի_հետ._Գալուզին
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում արմատական փոփոխությունների հետ, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2024 14:22 Asia/Tehran
  • Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում արմատական փոփոխությունների հետ, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները կքննարկվեն միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։

Գալուզինի խոսքով՝ երկխոսությունն Ադրբեջանի հետ կրում է «կառուցողական» բնույթ։

«Ծագող բոլոր հարցերը լուծում ենք փոխընդունելի ձեւով։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025թ. նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանի իրավիճակից, նրա հետագա ներկայության պահանջվածությունից եւ Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է նա։