Փետրվար 21, 2024 16:36 Asia/Tehran
  • Կուբան, Կոլումբիան և Բոլիվիան ողջունել են Բրազիլիայի նախագահի՝ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությունը

Կուբայի, Կոլումբիայի և Բոլիվիայի նախագահները ողջունել են Բրազիլիայի նախագահի՝ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությունը։

Հավանայում կայացած ձախ շարժումների միջազգային հանդիպման ժամանակ, որին ներկա էին 35 երկրների ներկայացուցիչներ, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը ներկայացել է չաֆիեյով (գլխակապ, որը կրում են պաղեստինցիները)։ Նա ողջունել է պաղեստինցիներին սրտակցություն հայտնելու և Իսրայելի ոճրագործությունները դատապարտելու վերաբերյալ Բրազիլիայի նախագահ  Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հայտարարությունն ինչպես նաև դատապարչտել Գազայի հատվածում ռեժիմի իրականացրած հանցագործությունները։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նույնպես համերաշխություն է հայտնել Դա Սիլվային և գրել. «Սիոնիստական ռեժիմը Գազայում ցեղասպանություն է իրականացնում, և հազարավոր պաղեստինցի երեխաներ, կանայք ու տարեցներ դաժամաբար սպանվում են։ Բրազիլիայի նախագահն ասել է ճշմարտությունը, որը  պետք է պաշտպանել, այլապես բարբարոսությունը մեզ կկործանի»։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն նույնպես X սոցիալական ցանցում արած գրառմամբ համերաշխություն հայտնելով Դա Սիլվային, գրել է․ «Բրազիլիայի նախագահը ճշմարտությունն է ասել Սիոնիստական ռեժիմի կողմից քաջ պաղեստինցիների  ցեղասպանության մասին։ Պատմությունը չի ների նրանց, ովքեր անտարբեր են այս ոճրագործության նկատմամբ»։
Անցյալ կիրակի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայացած Աֆրիկյան միության նիստում ունեցած ելությում, Բրազիլիայի նախագահը Գազայում Իսրայելի ցեղասպանությունը համեմատել էր նացիստական Գերմանիայի գործողությունների և «Հոլոքոստի» հետ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից հերաների նկատմամբ իրականացված գործողությունների մասին սիոնսիտների պնդումը)։

Պիտակ