«Դիանա» բեռնափոխադրող ընկերությունը դադարեցրել է անցումը Սուեզի ջրանցքով
(last modified Sat, 24 Feb 2024 06:58:55 GMT )
Փետրվար 24, 2024 10:28 Asia/Tehran
  • «Դիանա» բեռնափոխադրող ընկերությունը դադարեցրել է անցումը Սուեզի ջրանցքով

Հունական «Դիանա» նավագնացային ընկերությունը հայտարարել է, որ Կարմիր ծովում առկա ճգնաժամի պատճառով, ընկերության նավերը չեն անցնի Սուեզի ջրանցքով և ապրանքների տեղափոխման համար կօգտագործվեն այլ ջրային ուղիներ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Անաստասիոս Մարգարոնիսը։

Դիմելով ներդրողներին և նշելով, որ նրանք չպետք է բարձր շահույթ ակնկալեն, Մարգարոնիսն ասել է․ «Նախքան Կարմիր ծովում ճգնաժամի առաջացումն, աշխարհի բեռների գրեթե 12%-ը հատում էր Սուեզի ջրանցքը։

Սակայն Կարմիր ծովում առևտրային նավերին սպառնացող վտանգների պատճառով, ներկայումս բեռնափոխադրող ընկերությունները ստիպված են օգտվել ավելի երկար երթուղիներից, ինչը ոչ միայն խառնում է ծրագրերն այլև ավելացնում է ծախսերը»։