Սպանիր ու ազատվիր․ Մանկասպանություն․ Արևմուտքի անհատապաշտության քաղաքականության խայտառակությունը
(last modified Fri, 08 Mar 2024 07:23:21 GMT )
Մարտ 08, 2024 10:53 Asia/Tehran
  • Սպանիր ու ազատվիր․ Մանկասպանություն․ Արևմուտքի անհատապաշտության քաղաքականության խայտառակությունը

Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որի Սահմանադրության մեջ կա հոդված՝ աբորտի իրավունքի մասին։ Այս քայլը բացատրվում է սեփական մարմնի նկատմամբ մարդու իրավունքի մասին խաբուսիկ կարգախոսով։ Թեև բոլորին է հայտնի, որ պտուղը մարդ է, թեև գտնվում է մեկ այլ մարմնում, սակայն այն ինքն իրեն չի պատկանում։

Արևմտյան քաղաքակրթությունը փորձում է թուլացնել երեխա ունենալու ցանկությունը։ Արևմտյան մտավորականները կարծում են, որ մարդն իր ժամանակը պետք է նվիրի ինքն իրեն և ոչ թե զոհաբերի երեխաներին մեծացնելու համար։ Այսինքն Արևմուտքի անհատապաշտ քաղաքակրթությունը երեխային խանգարող հանգամանք է համարում։

 

Մարդու  գոյությունը մեկ այլ մարդու մարմնում

Արևմուտքւոմ խոսում են կանանց իրավունքների մասին, սակայն հարցը նրանում է, թե այդ իրավունքների դիմաց ի՞նչ վնաս է հասցվել կանանց։

Արևմտյան երկրների բնակիչների բողոքի ցույցերը

Արևմտյան քաղաքակրթության հատկանիշներից են ազգակցական ու ընտանեկան կապերի թուլացումը և նույնիսկ խզումը։ Այստեղ սերը զոհաբերվել է տեխնոլոգիային ու արդյունաբերությանը և ընտանիքի հիմքերը թուլացել են։ Այստեղ համարում են, որ երեխան խոչընդոտում է ընտանիքի նյութական աճին, հետևաբար չպետք է երեխա ունենալ։ Այստեղ հասարակությանն ասում են, որ մեկ այլ մարդ դաստիարակելու համար ժամանակ ծախսելու փոխարեն մարդն այդ ժամանակը պետք է ծախսի  իր համար։ Իսկ եթե երեխան արդեն կա, նրան կարելի է ուղարկել մանկապարտեզ, կամ այլ խնամքի հաստատություն ու ժամանակը ծախսել սեփական զարգացման վրա։

Ժամանակակից հասարակություններում տարածված է երեխայի փոխարեն ընտանի կենդանիներ պահելու սովորությունը։ Արևմուտքում մարդը վերածվել է իր ցանկասիրությունը բավարարող էակի, իսկ երեխան խոչընդոտ է հանդիսանում այդ ճանապարհին։

Իրանի իսլամական հեղափոխության գաղափարախոսության մեջ կանայք համարվում են հասարակության ուսուցիները։ Նրանք մայրեր ու ակտիվիստներ են և կանանց արժեքը չպետք է հիմնված լինի նրանց մարմնի վրա։ Հետևաբար, այս գաղափարախոսության մեջ ընդգծվում է հիջաբ և փակ հագուստ կրելու անհրաժեշտոեւյթունը, որպեսզի կինը զերծ մնա սեռական ցանկության աղբյուր հանդիսանալուց։

Իրանի հրաձգության չեմպիոն