Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում
Ադրբեջանում անցկացվել են 2024թ. առաջին հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Առանձին համազորային բանակի համազորային միավորման մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլը սկսվել է այն բանից, որ գործադրված ստորաբաժանումները տարբեր ժամերի տագնապով հանվել եւ տարվել են ուսումնական շրջաններ։
«Զորքերի համալրման համար բացվել են անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է անձնակազմի գործնական ընդունելություն հատուկ մասնագիտությունների գծով։ Համապատասխան գրանցումից հետո բացված կետերում անձնակազմը զննվել է բժշկի կողմից, ստացել զենք եւ այլ անհրաժեշտ պարագաներ»,- նշվել է հաղորդագրությունում։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զորավարժություններն անցկացվել են Նախիջեւանում։