Պաղեստինի կողմնակիցները Լոնդոնում մեծ երթ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i215074-Պաղեստինի_կողմնակիցները_Լոնդոնում_մեծ_երթ_են_անցկացրել
Շաբաթ օրը, չնայած Ռիշի Սունակի կառավարության կողմից գործադրվող ճնշումներին, Լոնդոնի հազարավոր քաղաքացիներ մասնակել են երթի՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 09, 2024 14:09 Asia/Tehran

Շաբաթ օրը, չնայած Ռիշի Սունակի կառավարության կողմից գործադրվող ճնշումներին, Լոնդոնի հազարավոր քաղաքացիներ մասնակել են երթի՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, երթի մասնակիցները պահանջել են անհապաղ հրադադար հաստատել Գազայում։ 
Տարբեր ազգերի ու կրոնների պատկանող ցուցարարները, 22-րդ անընդմեջ շաբաթ օրը դուրս են եկել Լոնդոնի փողոցներ և վանկարկել Գազայի պատերազմը անհապաղ դադարեցնելու և հրադադար  հաստատելու պահանջով կարգախոսներ։ 
Երթի մասնակիցնեչրը հավաքվել են Լոնդոնի Հայդ այգու տարածքում և համերաշխություն հայտնելով Պաղեստինի ճնշված ժողովրդին՝ երթով շարժվել դեպի ամերիկյան դեսպանատուն։
Երթի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշն ինչպես նաև ՝  «Դադարեցրեք օկուպացիան», «Ազատեք Պաղեստինը» և «Անհապաղ հրադադար հաստատեք» գրություններով պաստառներ։ Նրանք հայտարարել են, որ երթերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է անպաշտպան պաղեստինցիների կոտորածը։ 
Սիոնիստական ռեժիմի մշտական աջակիցներից Բրիտանիայի կառավորւթյունը դեմ է  Գազայում մշտական հրադադարի հաստատմանը` անտեսելով ճնշված և անմեղ պաղեստինցի ժողովրդի կոտորածը, կարծելով, թե հրադադարն ավելի համարձակ կդարձնի  Դիմադրության ուժերին։