Պաղեստինի կողմնակիցները Լոնդոնում մեծ երթ են անցկացրել
Շաբաթ օրը, չնայած Ռիշի Սունակի կառավարության կողմից գործադրվող ճնշումներին, Լոնդոնի հազարավոր քաղաքացիներ մասնակել են երթի՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, երթի մասնակիցները պահանջել են անհապաղ հրադադար հաստատել Գազայում։
Տարբեր ազգերի ու կրոնների պատկանող ցուցարարները, 22-րդ անընդմեջ շաբաթ օրը դուրս են եկել Լոնդոնի փողոցներ և վանկարկել Գազայի պատերազմը անհապաղ դադարեցնելու և հրադադար հաստատելու պահանջով կարգախոսներ։
Երթի մասնակիցնեչրը հավաքվել են Լոնդոնի Հայդ այգու տարածքում և համերաշխություն հայտնելով Պաղեստինի ճնշված ժողովրդին՝ երթով շարժվել դեպի ամերիկյան դեսպանատուն։
Երթի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշն ինչպես նաև ՝ «Դադարեցրեք օկուպացիան», «Ազատեք Պաղեստինը» և «Անհապաղ հրադադար հաստատեք» գրություններով պաստառներ։ Նրանք հայտարարել են, որ երթերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է անպաշտպան պաղեստինցիների կոտորածը։
Սիոնիստական ռեժիմի մշտական աջակիցներից Բրիտանիայի կառավորւթյունը դեմ է Գազայում մշտական հրադադարի հաստատմանը` անտեսելով ճնշված և անմեղ պաղեստինցի ժողովրդի կոտորածը, կարծելով, թե հրադադարն ավելի համարձակ կդարձնի Դիմադրության ուժերին։