Ինչո՞ւ է Գերմանիայի կառավարությունը կրկնօրինակում Հիտլերին (Նախկինում՝ հակասեմականություն, այսօր՝ հակապաղեստինականություն)
(last modified Fri, 15 Mar 2024 07:16:30 GMT )
Մարտ 15, 2024 10:46 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Գերմանիայի կառավարությունը կրկնօրինակում Հիտլերին  (Նախկինում՝ հակասեմականություն, այսօր՝ հակապաղեստինականություն)

Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Ֆրեյի համալսարանի մի խումբ ուսանողներ կազմակերպել էին պաղեստինցիների հետ համերաշխության հավաք։

Չնայած ակցիայի իրականացմանը խոչընդոտելուն ուղղված որոշ անձանց ջանքերին, այս աննախադեպ ակցիան անցավ խաղաղ միջավայրում, սակայն լավ ավարտ չունեցավ։ 

Համալսարանը դիմեց ոստիկանություն և 20 ուսանող ձեբակալվեց։ Հատկանշական է, որ համալսարանի պաշտոնյաներն ու ոստիկանները հայտարարել են, որ ակցիայի ժամանակ որևէ հակասեմական կամ ռասիտական հայտարարություն չի հնչել։ Ու չնայած այդ հանգամանքին, համալսարանը մեղադրանք է ուղղել 26 ուսանողների, իսկ 26 հազար մարդու ստորագրությամբ   միջնորդության ներկայացմամբ, հնարավոր է, որ նրանց Գերմանիայից արտաքսեն։

Հատկանշական է, որ այս ակցիայի իրադարձություններին ինչպես նաև ԶԼՄ-ներում դրա վերաբերյալ արձագանքներին զուգահեռ, այդ երկրի հասարակությունը բացասաբար է վերաբերվում ցանկացած անձի, ով հանդես է գալիս ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։

Այս արշավի շրջանակներում, բոլոր նրանք, ովքեր համարձակվում են բողոքել Գերմանիայի կառավարության կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության դեմ, ենթարկվում են հետապնդման, վախեցվում են, լռեցվում և նույնիսկ արտաքսվում երկրից։

Բեռլինում կայացած՝ ուսանողների հակասիոնիստական ցույցը

Իսկ պատճառը Հոլոքոստի համար գերմանացիների ունեցած մեղքի զգացողությունն է։ Եվ մեղավորների ուղերձը հետևյալն է․ «Հակասեմականության կապակցությամբ Գերմանիայի դիրքորոշումւը բացառություն է»։

Ու թեև Գերմանիան դեմ է նացիստների գաղափարախոսությանը, սական այսօր նույն բանն է անում ավելի զարգացած ձևով։ բազմաթիվ հրեա գրողներ ու գիտնականներ բազմիցս նշել են, որ քավության այս ձևը նույնպես հակասեմական բնույթ ունի։

Ֆրանսաբնակ հրեա  հետազոտող և գրող Էմիլիա Ռոյգն այս կապակցությամբ ասում է․ «Գոյություն ունի հակասեմականության տեսակ, որը նույնիսկ այսպես չի կարելի անվանել։ Դա Գերմանիայում գերիշխող դիսկուրսին չհետևող հրեաների ձայնը լռեցնելն է»:

Էմիլիա Ռոյգ

Հրեա գրող և հետազոտող Էմիլի Դիշ Բեքերը նշում է, որ հակասեմականության, կամ ավելի ճիշտ պաղեստինցիներին համերաշխության հայտնողների մեկ երրորդը հրեաներ են, և նույնիսկ Հոլոքոստը վերապրածների երեխաներ։

Մեղքը քավելը չի ենթադրում հերաների անվտանգությունը։ Քանի որ հակառակ դեպքում, այն ժամանակ, երբ հրեաների, արաբների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործություններ ալիքը մեծանում էր և անհրաժեշտ է հավաքական համերաշխություն, Գերմանիան չէր պարատդրի այնպիսի դիսկուրս, որը կհանգեցներ սոցիալական լարվածության աճին:

Մեղքի զգացումը   գերմանացիներին թույլ չի տալիս նաև սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել պետական ահաբեկչության, ցեղասպանության և մարդու իրավունքների համակարգված խախտումների վերաբերյալ, ինչը պետք է լինի ցանկացած պետության, հատկապես Գերմանիայի   պատասխանատվությունը:

Հակասիոնիստ ցուցարարը կրում է  պաստառ, որի վրա գրված է «Հոլոքոստը չի կարող արդարացնել մեկ այլ ցեղասպանություն»

Իսրայելի քաղաքական ու ռազմական վերնախավը բազմիցս բացահայտ և անամոթաբար հայտարարել է ցեղասպանություն իրականացնելու նպատակի մասին, ինչը Գերմանիայի իշխանություններն ու հասարակական գործիչներն անտեսել են։ Նրանք  անտեսել են նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ըստ որի Իսրայելը միանշանակ ցեղասպանություն է իրականացնում, ինչպես նաև իրավապաշտպան խմբերի և միջազգային հանրության մեծ մասի կարծիքն այն մասին, որ Իսրայելն ապարտեիդ ռեժիմ է և խախտում է միջազգային իրավունքը։

Մեղքի զգացումը Գերմանիային հնարավորություն է տալիս շարունակել էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականությունը, որն արտացոլում է աշխարհի նկատմամբ ռասիստական տեսակետ և պահանջում աջակցել Իսրայելին և Արևմտյան Ասիայի այլ հետադիմական ռեժիմներին։ Մեղքի զագացումը նաև Գերմանիային թույլ է  տալիս քողարկել  կառուցվածքային և ինստիտուցիոնալացված ռասիզմը տարբեր փոքրամասնությունների  նկատմամբ:

Կարծես թե Գերմանիայի բացառություն լինելը պարզապես ռասիզմի մի ձևը փոխարինել է մյուսով` օգտվելով հակաիսլամական ու հակաարաբական տրամադրությունների նկատմամբ  համաշխարհային հասարակության անտարբերությունին և իրականում ստեղծելով զոհերի նոր հասարակություն։

Քյոլն քաղաքում կայացած դիմակահանդեսի ժամանակ ցուցադրված ներկայացումը լավագույնս ցույց է տալիս այդ ընթացքը։

Կառնավալի շրջանակում   ցուցադրվել է մի կնոջ լուսանկար, ով կրում է  պաղեստինյան  հատուկ գլխաշոր՝ չաֆիե և բռնել է «ատելություն» և «բռնություն» անուններով երկու շների։ Շների վզկապները նույնպես չաֆիեյի կտորից են։

Հակահրեականությունը որը գերմանացիների համար նշանակում է «լինել պաղեստինցի», լավագույնս վկայում է նրանց մոտ առկա մեղքի զգացման ռասիստական բնույթի մաիսն։

Պատմությունը վերանայելու քաղաքականության շրջանակում, Բեռլինի դպրոցներին հանձնարարվել է բաժանել թռուցիկներ, որտեղ   1948 թվականի Նեքբաթի օրը ներկայացվում է որպես «առասպել», մինչդեռ այս տերմինն օգտագործում են նույնիսկ իսրայելցի օրենսդիրները։

Նեքբաթի օրը հարյուր հազարավոր պաղեստինցիներ վտարվեցին իրենց հայրենիքից

Եվ այս ընթացքում գերմանական ակադեմիական հաստատությունները  գրեթե ոչինչ չեն արել, թեև պետք է հանդես գային որպես հասարակության խիղճ և ընդդիմանային  ներկայիս աղավաղված հանրային դիսկուրսին։ Նրանք պարզապես խուսափում են պատասխանատվությունից:

Աղբյուր՝ Al Jazeera