Google-ը որպես  հետախուզման շարժիչ Իսրայելի կողմից իրականացվող կոտորածի համար
https://parstoday.ir/hy/news/world-i215356-google_ը_որպես_հետախուզման_շարժիչ_Իսրայելի_կողմից_իրականացվող_կոտորածի_համար
Google ընկերության անցյալը ցույց է տալիս, որ այս ընկերությունը երկարամյա համագործակցություն ունի Իսրայելի մանկասպան ռեժիմի հետ։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Մարտ 15, 2024 12:51 Asia/Tehran
  • Google-ը որպես  հետախուզման շարժիչ Իսրայելի կողմից իրականացվող կոտորածի համար

Google ընկերության անցյալը ցույց է տալիս, որ այս ընկերությունը երկարամյա համագործակցություն ունի Իսրայելի մանկասպան ռեժիմի հետ։

Օրեր առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ տեխնոլոգիական համագումար՝ «Mind the teach» խորագրով, Իսրայելում Google ընկերության ղեկավար՝ Բարաք Ռաջաֆի ներկայությամբ։ Այս համագումարում, նոր նախագծի վերաբերյալ Ռաջաֆի ելույթի ժամանակ Google-ի ամպային հարթակի ինժեներներից մեկը, դատապարտելով Իսրայելի հանցագործությունները, իր նողկանքը հայտնեց Իսրայելի և այն համագործակցության ու հարաբերությունների նկատմամբ, որ Google-ը պետք է ունենա Սիոնիստական ​​ռեժիմի հետ։ Այդ վերաբերմունքի պատճառով աշխատանքից հեռացրել են Google-ի այս աշխատակցին։

Google-ի այս աշխատակցի այս բողոքը պայմանավորված էր նրանով, որ Գազայում նահատակների թվի աճին և պաղեստինցիների պաշարմանն ու սաստիկ սովին զուգահեռ, Google-ը մյուս գերտերությունների հետ իրականացնում է «Nimbus» կոչվող միլիարդավոր դոլարանոց պայմանագրային ծրագիրը, որի համաձայն Սիոնիստական ռեժիմի բանակը և անվտանգության ապարատը կհամալրվեն արհեստական ​​ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիաներով, և այդպիսով Իսրայելը ձեռք կբերի զգալի հզորություն և ազդեցություն։

Nimbus նախագծի մեկ այլ կարևոր կետը՝ այս ռեժիմի և Google ընկերությունում նրա գործակալների հասանելիությունն է աշխարհի բոլոր մասերում մարդկանց տվյալներին: Այլ կերպ ասած, Իսրայելի ռեժիմը Google-ի նման ընկերությունների հետ սերտ կապի միջոցով, կարող է հասանելիություն ունենալ այդ ընկերությունների մեծ տվյալներին և օգտագործել դրանք հատկապես պաղեստինցիների դեմ իր հալածող և լրտեսական գործողություններին համահունչ։