Թրամփ․ Եթե ես չընտրվեմ, արյունահեղություն տեղի կունենա
https://parstoday.ir/hy/news/world-i215412-Թրամփ_Եթե_ես_չընտրվեմ_արյունահեղություն_տեղի_կունենա
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփն իր նախընտրական հավաքներից մեկում հայտարարել է, որ եթե ինքը չընտրվի, արյունահեղություն տեղի կունենա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 07:25 Asia/Tehran

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփն իր նախընտրական հավաքներից մեկում հայտարարել է, որ եթե ինքը չընտրվի, արյունահեղություն տեղի կունենա։

Նա հավելել է․ «Եթե ես չընտրվեմ, վստահ չեմ, որ ԱՄՆ-ում ևս մեկ նախագահական ընտրություն կանցկացվի»։ 
2021 թվականի հունվարի 5-ին և 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները    բողոքում էին 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։
Այդ ժամանակ Թրամփը դիմելով իր կողմնակիցներին նրանց հորդորեց գնալ Վաշինգտոն և պահանջել ընտրությունների արդյունքների չեղարկումը։ 
Արձագանքելով այդ կոչին, նրա մի խումբ կողմնակիցներ ներխուժեցին Կոնգրեսի շենք։
Բախումների ժամանակ սպանվեց առնվազն 5 մարդ, մոտ 800 հոգի ձերբակալվեց։ Այս դեպքից հետո Թրամփի դեմ դատական գործ հարուցվեց։