Նիգերում ԱՄՆ ռազմական ներկայությունը հայտարարվել է անօրինական․ Աֆրիկան ապագաղութացվում է
https://parstoday.ir/hy/news/world-i215424-Նիգերում_ԱՄՆ_ռազմական_ներկայությունը_հայտարարվել_է_անօրինական_Աֆրիկան_ապագաղութացվում_է
Նիգերի նոր կառավարությունը չեղյալ է հայտարարել Նիգերում ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ Նիամի համաձայնագիրը Վաշինգտոնի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 11:57 Asia/Tehran
  • Նիգերում ԱՄՆ ռազմական ներկայությունը հայտարարվել է անօրինական․ Աֆրիկան ապագաղութացվում է

Նիգերի նոր կառավարությունը չեղյալ է հայտարարել Նիգերում ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ Նիամի համաձայնագիրը Վաշինգտոնի հետ:

Նիգերի ռազմական խորհրդի զինվորական խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Նիգերում անօրինական է և հակասում է երկրի ազգային շահերին։

Մոտ յոթ ամիս առաջ զինվորականները իշխանությունից հեռացրին արևմտյան կողմնորոշում ունեցող Նիգերի նախագահ Մուհամմեդ Բազումին և վերջ դրեցին իրենց երկրում Ֆրանսիայի ռազմական ներկայությանը։

Նիգերի նոր կառավարությունը Մալիի և Բուրկինա Ֆասոյի ռազմական կառավարությունների հետ միասին թուլացրել են աֆրիկյան մայրցամաքում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ազդեցությունը։