Նովրուզի տոնակատարությունը Բեռլինում՝ Իրանի և 9 այլ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i215426-Նովրուզի_տոնակատարությունը_Բեռլինում_Իրանի_և_9_այլ_երկրների_ներկայացուցիչների_ներկայությամբ
Նովրուզի նախօրյակին, ասիական 10 երկրների ներկայացուցիչներ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նշել են Նովրուզը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 13:02 Asia/Tehran

Նովրուզի նախօրյակին, ասիական 10 երկրների ներկայացուցիչներ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նշել են Նովրուզը։

Բեռլինի մարդաբանության թանգարանի կողմից կազմակերպված Նովրուզի տոնակատարությանը մասնակցել են դեսպաններ, դիվանագետներ Իրանից, Թուրքիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից և Ղրղզստանից, ինչպես նաև Գերմանիայի և հիշյալ երկրների մի շարք քաղաքացիներ։

Այս արարողության ժամանակ Նովրուզ տոնող երկրներից ժամանած արվեստագետները նվագեցին հատուկ Նովրուզի տոնակատարությունների համար նախատեսված իրենց ավանդական երաժշտությունը: Նովրուզի տոնակատարության շրջանակում Բեռլինում ցուցադրվել են Նովրուզ տոնող երկրների, այդ թվում՝ Իրանի ձեռարվեստի նմուշներ ու տեղական հագուստներ։