Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87%-ը և վերընտրվել ՌԴ նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i215450-Վլադիմիր_Պուտինը_ստացել_է_ձայների_87_ը_և_վերընտրվել_ՌԴ_նախագահ
Վլադիմիր Պուտինը հայատարարել է ՌԴ նախագահական ընտրոթյուններում տարած հաղթանակի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2024 06:13 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87%-ը և վերընտրվել ՌԴ նախագահ

Վլադիմիր Պուտինը հայատարարել է ՌԴ նախագահական ընտրոթյուններում տարած հաղթանակի մասին։

Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների համարյա բոլոր ձայների հաշվասրկի արդյունքում հայտարարվել է, որ գործող նախագահը ստացել է ձայների 87%-ը և հաղթել ընտրություններում։ 
Իր նախընտրական շտաբում ունեցած ելույթում, Պուտինը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել Ուկրաինայի պատերազմում կռվող զինվորներին։ 
11 տարվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հիշատակել է նաև Նավալնիի անունը և ափսոսանք հայտնել նրա մահվան կապակցությամբ։ Նա նշել է, որ բանտում Նավալնիի մահի նման դեպքերո աշխարհում տեղի են ունենում ամենուր, հավելելով․ «ԱՄՆ բանտերում մարդ չի մահանո՞ւմ։ Իհարկե,  մահանում է»:
Պուտինը հավելել է, որ մտադրություն է ունեցել Նավալնիին փոխպանակել ԱՄՆ-ում գտնվող ռուս գերիների հետ։
ԱՄՆ-ն կասկածելի է համարել Պուտինի ընդդիմադիր Նավալնիի մահը բանտում, նշելով, որ չի բացառում նրա մահվան մեջ ՌԴ նախագահի դերակատարությունը։