Ամբողջ աշխարհում ունեցել հակաիսրայելական ու հակառասիստական բողոքի ցույցեր
Մարտի 17-ին՝ ռասիզմի դեմ պայքարի համաշխարհային օրը, տարբեր երկրների քաղաքացիները իրենց զորակցությունն են հայտնել ճնշված պաղեստինցիներին, մասնակցելով հակաիսրայելական ցույցերի։
«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ Փարիզում կայացած ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ դադարեցնել Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանությունն ու պատերազմը և անհապաղ զինադադար հաստատել։
Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի կառավարությանը մեղադրել են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործություններում ներգրավված լինելու մեջ և պահանջել դադարեցնել զենքի վաճառքն այդ ռեժիմին ու իսրայելական ապրանքների ներկրումը։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կայացած ցույցի մասնակից ուսանողները վանկարկել են «Պաղեստինը պետք է ազատվի։ Պաղեստինի համար պայքարը շարունակվում է» կարգախոսը։
Կանադայի Տորոնտո քաղաքում Պաղեստինի կողմնակիցները նույնպես ցույց են անցկացրել վարչապետ Ջասթին Թրյուդոյի դրամահավաք կենտրոնի առջև՝ մեղադրելով նրան Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին աջակցելու մեջ և պահանջելով անհապաղ զինադադար հաստատել Գազայում։
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացած ցույցի մասնակիցնեները հավաքվել են ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով դադարեցնել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի հանցագորխծոթյունները և դատապարտել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Հարավային Կորեա։
Շվեդիայում կայացած ակյցիայի մասնակիները նույնպես իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցիներին։
Լոնդոնում կայացած ցույցին մասնակցել են արհմիությունների ու իսլամական կազմակերպությունների անդամներ, իրավապաշտպաններ, Պաղեստինի կողմնակիցներ, սիոնիզմի և Սիոնիստական ցեղասպան ռեժիմի հակառակորդներ, ներգաղթյալներ և ապաստան հայցողներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ և ռասիզմի դեմ պայքարող խմբերի անդամներ։ Ցույցի մասնակիցները դատապարտել են կառավարության ռասիստական քաղաքականությունը։