Հայացք Ամերիկայում մարդկանց թրաֆիքինգին․ Կազմակերպված ստրկատիրություն
https://parstoday.ir/hy/news/world-i215464-Հայացք_Ամերիկայում_մարդկանց_թրաֆիքինգին_Կազմակերպված_ստրկատիրություն
Ամերիկայի ամեն անկյունում աճում է չար արդյունաբերություն, որի մասին քիչ է խոսվում և գաղտնի է պահվում։ Այս արդյունաբերությունն այնքան ցնցող է, որ ամերիկացիները փորձում են անտեսել այն, նույնիսկ լսելուց հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2024 12:52 Asia/Tehran
  • Հայացք Ամերիկայում մարդկանց թրաֆիքինգին․ Կազմակերպված ստրկատիրություն

Ամերիկայի ամեն անկյունում աճում է չար արդյունաբերություն, որի մասին քիչ է խոսվում և գաղտնի է պահվում։ Այս արդյունաբերությունն այնքան ցնցող է, որ ամերիկացիները փորձում են անտեսել այն, նույնիսկ լսելուց հետո:

Թեև ասվում է, որ ԱՄՆ-ում տարեկան 17,000 մարդ է թրաֆիքինգի ենթարկվում, կառավարության վիճակագրության ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիվը կազմում է 240,000-ից մինչև 325,000:

Փաստորեն, մարդկանց թրաֆիքինգի արդյունաբերությունը Ամերիկայում այժմ կիսապաշտոնական արդյունաբերություն է, և այդ երկրում մեծացել է հատկապես երեխաների սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգը։

Մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունը միտումնավոր չհետաքննելու դեպքերից է «Ջեֆրի Էփշտեյն»-ի գործը. Չնայած առկա հիմնավոր ապացույցներին ու փաստաթղթերին, լայնածավալ հետաքննությունից հետո, նա մի քանի տարվա ազատազրկման է դատապարտվել։

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հայտնաբերել են  թրաֆիքինգի տասնյակ զոհերի, ովքեր ապրում էին սարսափելի պայմաններում և ստիպված էին զբաղվել մարիխուանայի ապօրինի մշակմամբ։ Կալիֆորնիայի Մերսեդի ոստիկանության գրասենյակը հայտարարեց, որ այս մարդկանց խոստացել են լավ վարձատրվող աշխատանք և մնալու տեղ։ 

Երեխաներն իրենց տարիքի և միամտության պատճառով չափազանց խոցելի են մարդկանց թրաֆիքինգի ճգնաժամի նկատմամբ։

Այս ոլորտ մուտք գործող երեխաների տարիքը 12-ից 14 տարեկան է, և նրանց մեծ մասը տանից փախած դեռահաս աղջիկներ են:

ԱՄՆ-ում չորս գործոններ ազդեցիկ են երեխաների սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի արդյունաբերության ոլորտում․ Ներգաղթի անարդյունավետ քաղաքականությունը հարավային սահմաններում, սոցիալական ցանցերի չարաշահումը, պոռնոգրաֆիան և քայքայված ընտանիքները: