Պատերազմ Tik Tok-ի հետ - Ամերիկայի սարսափը Իսրայելի իրական պատկերը բացահայտվելուց
Մինչ Միացյալ Նահանգներում բողոքի ակցիաները սաստկացել են, և պաղեստինցիների կողմնակիցները ցույցեր են անցկացնում տարբեր քաղաքներում, 25 հանրապետական սենատորներ նամակ են հրապարակել՝ պահանջելով զբաղվել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների գրություններով Tik Tok-ում:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելեց Tik Tok հավելվածի օգտագործումը, որն ունի ավելի քան 170 միլիոն օգտատեր ԱՄՆ-ում։ Այս օրինագծի համաձայն, որը Սենատում ընդունվելուց բացի պետք է ստորագրվի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, չինական «Byte Dance» «Tik Tok»-ի մայր ընկերությունը 6 ամիս ժամանակ ունի Ամերիկայում իր ակտիվները վաճառելու համար։
Թեև այս օրինագծի հանրապետական կողմնակիցները միշտ շեշտել են Tik Tok-ի չինական լինելու փաստը և այդ հարցի անվտանգության մտահոգությունը, սակայն, ինչպես գրել է Washington Post-ը, այս ծրագրում պաղեստինամետ բովանդակությունների հանրաճանաչությունը ստիպել է Վաշինգտոնում Իսրայելի կողմնակիցներին, որ այս ծրագիրը համարեն քարոզչական մեքենա, և վերահսկեն նրան: Հատկապես, որ ԱՄՆ կառավարությունը, որպես Իսրայելի ամենամեծ աջակիցը Գազայի այսօրվա պատերազմում, չի կարողացել համոզել ամերիկացի երիտասարդներին ընդունել այս պատերազմի մասին Սպիտակ տան և Թել Ավիվի պատումները։
Ուստի, կարելի է ասել, որ Թել Ավիվը և Սպիտակ տունը պարտվել են պատումների պատերազմում։

Կապիտալիստ և ամերիկյան լրատվամիջոցների նախկին ղեկավարներից Ջեֆ Մորիս կրտսերը, անդրադառնալով պատումների պատերազմում Իսրայելի ձախողմանը և Ամերիկայի Z սերնդի Tik Tok-ի օգտատերերի վրա ազդեցությանը, ասել է. «Երիտասարդ ամերիկացիների մեծ մասը Tik Tok օգտատեր են, և Գազայում իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր «Standwithpalestine» հեշթեգներով տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,9 միլիարդ դիտում, մինչդեռ Իսրայելի կողմնակիցների հեշթեգով տեսանյութերը ունեցել են ընդամենը մոտ 200 միլիոն դիտում։
TikTok-ի տվյալները ցույց են տալիս, որ «Ազատ Պաղեստին» հեշթեգը միայն ԱՄՆ-ում Գազայի պատերազմից հետո երկու ամսվա ընթացքում ունեցել է ավելի քան 770 միլիոն դիտորտ։ Հավանաբար սա է պատճառը, որ Ամերիկայում իսրայելամետ խմբերն ու լոբբիստները մեղադրում են Tik Tok-ին Գազայի պատերազմում ամերիկացի երիտասարդներին Սպիտակ տան քաղաքականությունից հեռացնելու համար: