Քրալայի խաբեության պատմությունը. BJP կուսակցության ղեկավարների խաղը և Հնդկաստանի հեղինակազրկումը
Մի քանի ամիս առաջ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը ցուցադրեց "Քրալայի պատմությունը" ֆիլմը, այդպիսով ցույց տալով, որ կինոարդյունաբերության ոլորտն օգտագործում է ծայրաղեկան ուղերձներ տարածելու համար։
Ուղերձներ, որոնք որքան էլ շահավետ են ոմանց համար, սակայն քաղաքակրթական առումով վտանգավոր են այդ երկրի հասարակության հիմքերի համար։
Հնդկաստանի նման երկրում պառակտումը կարող է նպաստել երկրի ընդհանուր ազգային ինքնությունը թուլացնելուն։ Դա այն դեպքում, երբ Հնդկաստանն այսօր համաշխարհային տնտեսության նորահայտ ուժերից է համարվում։
Այս երկրի տնտեսության թուլացումը բխում է այն երկրների շահերից, որոնք Հնդկաստանի հասարակությանը թելադրում են սեփական քաղաքականությունը։ Հատկապես այն երկրները, որոնք մեծ շահեր են կորզել Հնդկաստանի գաղութատիրությունից։
Եթե BJP կուսակցությունը սա հասկանար, թույլ չէր տա կասկածելի ու ծայրահեղ խաղացողներին, որոնք ծառայում են երկրի գաղութացմանը և փորձում են ներկայացնել այնպես, թե Հնդկաստանը պայքարում է տարբեր դավանանքների դեմ։
Ֆիլմը պատմում է հինդու կնոջ մասին, որը իսլամ ընդունելուց հեո սկսել է հետևել ծայրահեղական գաղափարների։ Ֆիլմը փորձում է հեղինակազրկել Հնդկաստանի մուսուլման կանանց, իսկ իսլամը ներկայացնել որպես բռնություն քարոզող կրոն ու ոչ մարդկային ուսմունք։
Հնդկաստանի մեկ միլիարդ 400 հազար բնակչության տասը տոկոսը այս ֆիլմը դիտել է։ Այն ճանաչվել է երկրորդը վաճառքի առումով։
Նախընտրական ելույթներից մեկում Մուդին ողջունել է ֆիլմի ցուցադրությունն իսկ ընդդիմադիր կուսակցությանը մեղադրել է աբեկչության ջատագով լինելու մեջ։
Մուդիի կուսակցության անդամները ֆիլմն անվճար դիտելու հնաավորություն են ստեղծել։
Ակս ընթացքում ցուցադրվել է նաև "Քաշմիրի գործը" ֆիլմը, որը պատմում է 1989_1990 թթ Քաշմիրւմ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Հարկ է նշել, որ կրոնական և էթնիկ տարաձայնությունների հրահրումը, որը գաղութատիրական երկրների քաղաքականությունն է այլ երկրներին թուլացնելու համար, այս կուսակցության օրակարգում է։
Եվ սա միմիայն հարվածելու է Հնդկաստանի քաղաքական ու անվտանգային ոլորտներին ու իշխող կուսակցությանը։