Ոչ ոք Վրաստանին հանձնարարականներ տալ չի կարող. Վրաստանի վարչապետ
(last modified Tue, 19 Mar 2024 15:59:38 GMT )
Մարտ 19, 2024 19:29 Asia/Tehran
  • Ոչ ոք Վրաստանին հանձնարարականներ տալ չի կարող. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսի կատարած այցի ընթացքում կարող էր հանձնարարականներ տալ աշնանը կայանալիք ընտրությունների անցկացման վերաբերյալ, հայտարարել է, որ Վրաստանին ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Վրաստանն անկախ պետություն է, և ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ, այդ թվում՝ ոչ մի ընկեր և ոչ մի գործընկեր»,- հայտարարել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա Ստոլտենբերգից հանձնարարականներ ստացել է ընտրությունների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Վրաստանը գործում է ոչ թե ըստ խնդիրների, այլ իր պետական շահերին համապատասխան:

«Ինչ վերաբերում է խորհուրդներին և առաջարկություններին, մենք պատրաստ ենք լսել և ամեն ինչ հաշվի առնել», - հավելել Է վարչապետը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 18-ին Վրաստանում էր: