Երկրի օրն է. ՄԱԿ-ի կենտրոնակայանում կհնչի Խաղաղության զանգը
https://parstoday.ir/hy/news/world-i215530-Երկրի_օրն_է._ՄԱԿ_ի_կենտրոնակայանում_կհնչի_Խաղաղության_զանգը
Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 20-ին նշվում է Երկրի օրը, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 20, 2024 07:51 Asia/Tehran
  • Երկրի օրն է. ՄԱԿ-ի կենտրոնակայանում կհնչի Խաղաղության զանգը

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 20-ին նշվում է Երկրի օրը, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Միջազգային տոների օրացույցում Երկրի երկու օր կա մարտի 20՝ նվիրված Գարնանային գիշերահավասարին, իսկ երկրորդը՝ ապրիլի 22-ին։ Առաջինը խաղաղարար ու մարդասիրաական ​​ուղղվածություն ունի, երկրորդը՝ բնապահպանական։

Երկրի համաշխարհային օրը նշվում է Հյուսիսային կիսագնդում գարնանային գիշերահավասարի օրը (կամ հարավային կիսագնդում աշնանային գիշերահավասարի օրը), երբ ամբողջ աշխարհում ցերեկային և գիշերվա տևողությունը գրեթե հավասար է։ 2024 թվականին Գարնանային գիշերահավասարի օրը սկսվել է մարտի 20-ին՝ Իրանի  ժամանակով  06․ 36-ին, իսկ   Երևանի ժամանակով ժամը 07.06-ին։

Այս օրը՝ սկսած 1972 թվականից, ամեն տարի Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի կենտրոնակայանում հնչում է Խաղաղության զանգը, որը տեղադրվել է 1954 թվականին և ձուլված է բոլոր մայրցամաքների երեխաների կողմից նվիրաբերված մետաղադրամներից։