Ռուսաստանը նախազգուշացրել է Ուկրաինա օտարերկրյա ռազմական ուժեր ուղարկելու կապակցությամբ
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում արևմտյան ռազմական ուժերի տեղակայման հավանականության կապակցությամբ։
Ուկրաինացի պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոն վերջերս հայտարարեց, որ Ֆրանսիայի իշխանությունները, դիտարկում են Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանային շրջաններ եվրոպական ռազմական պատվիրակություն ուղարկելու հնարավորությունը՝ տարածաշրջանում տեղակայված ուկրաինական ուժերի ստորաբաժանումներին օգնելու համար:
Հինգաշբթի օրը, պատասխանելով այս մասին լրագրողի հարցին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Մենք պետք է ստույգ տեղեկատվություն ստանանք։ Որքան հասկանում եմ, իրավիճակն առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում, մենք բազմիցս ասել ենք, որ օտարերկրյա ռազմական ուժեր ուղարկելը Ուկրաինա շատ բացասական, նույնիսկ անուղղելի հետեւանքներ է ունենալու»։
Այսպես է արձագանքել Ռուսաստանի հետախուզության բարձրաստիճան սպան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին, ով վերջին շաբաթներին անընդհատ խոսում է ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների ռազմական ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին։
ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների ուժերը Ուկրաինա ուղարկելը Մոսկվայի կողմից դիտվում է որպես ուղղակի ագրեսիա և դա կարող է բուռն արձագանք առաջացնել։ Այսպիսով, վտանգավոր գործողությունը, որը Ֆրանսիայի նախագահը պնբդում է, թե պետք է իրականացվի, կարող է դառնալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի և վերջապես երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: