ՌԴ-ի բոլոր շրջաններում անցկացվում են հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումներ․ Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i215674-ՌԴ_ի_բոլոր_շրջաններում_անցկացվում_են_հակաահաբեկչական_լրացուցիչ_միջոցառումներ_Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ այժմ կարևոր է թույլ չտալ, որ ահաբեկիչները նոր հանցագործություններ իրականացնեն:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 23, 2024 14:28 Asia/Tehran
  • ՌԴ-ի բոլոր շրջաններում անցկացվում են հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումներ․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ այժմ կարևոր է թույլ չտալ, որ ահաբեկիչները նոր հանցագործություններ իրականացնեն:

ՌԴ նախագահն այս մասին հայտարարել է իր ուղերձում՝ հավելելով, որ Մոսկվայում և երկրի բոլոր շրջաններում անց են կացվում հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումներ:

«Հիմա գլխավորն է թույլ չտալ, որ այս արյունահեղության հետևում կանգնած մարդիկ նոր հանցագործություններ կատարեն»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 150-ի։ ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։