Համաշխարհային պատերազմ ընտանիքի ինստիտուտի դեմ
Սեռական շեղումների խրախուսումը և բարոյականությունը հարցականի տակ դնելը դարձել է Արևմուտքի բազմաթիվ պաշտոնական և ոչ ֆորմալ ինստիտուտների խաղի անբաժանելի մասը։
Անբարոյական և մարդկային էությանը հակասող հարաբերությունների խրախուսումը նույնպես դարձել է այս խաղի անբաժանելի ամսը։
Համասեռականների և սեռական շեղվածություն ունեցող այլ խմբերի ապրելակերպի ընդունման վերաբերյալ Եվրախորհրդարանի հրահանգային մոդելները չընդունելու պատճառով, Հունգարիան և Լեհաստանը զրկված են ԵՄ ֆինանսական օգնությունից։ Առկա են նաև որոշ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ մի շարք իսլամական երկրներ նույնպես հայտնվել են ՄԱԿ-ի կառույցների ճնշման տակ՝ սեռական շեղված խմբերի իրավունքները և նրանց ազատ գործունեությանը չխոչընդոտելու պահանջով։
Ընտանիքի ինստիտուտի դեմ այս համաշխարհային պատերազմը կարելի է վերլուծել մի քանի տեսանկյունից։
Նախ՝ պետք է հասկանալ դրա պատճառը։
Ընտանիքը, որպես մարդկային հասարակությունների ամենաամբողջական և գլխավոր կառույց, հանդիսանում է մարդու բնածին արժեքների աղբյուրը։ Այն հասարակական ամենաբարոյական ինստիտուիտն է և մարդկային զգացմունքների ամենաարմատավորված ու մտերիմ կառույցը։ Այն դաստիարակության ամենառաջին կենտրոնն է։ Հետևաբար, եթե հարաակությունը զրկվի այդ կառույցից, կդադարի լինել ինքնատիպ ու կկորցնի իր ինքնությունը։
Երկրորդ հարցը վերաբերվում է այս պատերազմի ծավալներին։ Եվ ինչպես արդեն հուշում է վերնագիրը, այն համաշխարհային մասշտաբ ունի։
Տարիներ առաջ, երբ Արևմուտքում բարոյական և հոգևոր արժեքները ոտնահարվում էին աթեիզմի, էպիկուրիզմի և նիհիլիզմի միջոցով, ոչ ոք չէր կարծում, որ ներխուժման շրջանակն այդքան կընդլայնվի և աննորմալությունը համատարած երևույթ կդառնա ու կընդգրկի բոլոր երկրները:
Կանանց դերը
Հաջորդ խնդիրը կնոջ դերն է որպես ընտանիքի կենտռրոն և այդ դերին ուշադրություն դարձնելը։ Կինը կենտրոնական դեր է խաղում ընտանիքում և հենց դա է նրա վրա հարձակման պատճառը։
Եթե հասարակության կանայք կորցնեն իրենց բնածին արժեքները, կդադարեն կառուցողական դեր ունենալ ընտանիքում և կդառնան այդ արժեքների ց փլուզման պատճառը։ Այստեղից են բխում նաև ազատության և կանանց իրավունքների անհիմն կարգախոսներով տարբեր երկրներում հակաբարոյական հոսանքների կողմից կնոջը որպես գործիք օգտագործելու լայնածավալ ջանքերը։
Մեր արձագանքը
Հաջորդ հարցն ընտանիքի ինստիտուտի դեմ բարոյականության թշնամիների վարած պատերազմին մեր արձագանքն է ու դիմակայությունը։ Իսկ դա հնարավոր կլինի թշնամու խաղը ճիշտ ճանաչելու, վերջինիս ճանաչողական պատերազմին դիմակայելու և գլոբալ համակարգ ստեղծելու շնորհիվ՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդու բնությունը և ընտանիքի ինստիտուտը։