Գուտերեշը հայտարարել է, որ Գազայում հրադադարի մասին բանաձևը պետք է իրականացվի
https://parstoday.ir/hy/news/world-i215772-Գուտերեշը_հայտարարել_է_որ_Գազայում_հրադադարի_մասին_բանաձևը_պետք_է_իրականացվի
ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որը պահանջում է Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում անհապաղ հրադադարի հաստատում, պետք է կատարվի։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 26, 2024 05:41 Asia/Tehran
  • Գուտերեշը հայտարարել է, որ Գազայում հրադադարի մասին բանաձևը պետք է իրականացվի

ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որը պահանջում է Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում անհապաղ հրադադարի հաստատում, պետք է կատարվի։

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Անվտանգության խորհուրդը հենց նոր հաստատեց Գազայի հատվածի վերաբերյալ երկար սպասված բանաձևը, որը պահանջում է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այս բանաձևը պետք է իրականացվի: Անհաջողությունն աններելի կլիներ»,- գրել է նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում Ռամադանի տոնի մեկամսյա ժամանակահատվածում անհապաղ զինադադար հաստատելու պահանջով։

Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ու միայն Միացյալ Նահանգներն է ձեռնպահ մնացել։ Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երկարատև զինադադարը մշտական հրադադարի ձևակերպելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել, որը սակայն ԱԽ-ում չի ընդունվել։