Ստամբուլում բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, 29 զոհ կա. տեսանյութ
https://parstoday.ir/hy/news/world-i216092-Ստամբուլում_բնակելի_շենքերից_մեկում_հրդեհ_է_բռնկվել_29_զոհ_կա._տեսանյութ
Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 29 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 02, 2024 14:00 Asia/Tehran

Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 29 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է նաև, որ ութ մարդ է տուժել, նրանցից յոթի վիճակը ծանր է։

Ըստ «Hürriyet» թերթի` կրակը տարածվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում 16–հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։ ԶԼՄ–ի տվյալներով՝ ակումբը փակվել էր սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ հրդեհից առաջ բեմի մոտ պայթյուն է որոտացել։

«Հրդեհի պատճառն անհայտ է, առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, բոլոր մահացածները ներգրավված էին գիշերային ակումբի վերանորոգման աշխատանքներում»,- հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը:

Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցցանցում հայտնել է, որ հետաքննությունն է սկսվել:

Sputnik.