Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i216684-Վրաստանի_խորհրդարանում_օտարերկրյա_գործակալների_մասին_օրենքը_քննարկելիս_լուրջ_ծեծկռտուք_է_սկսվել
Խորհրդարանում իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, ֆիզիկական բախում է տեղի ունեցել պատգամավորների միջև, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2024 12:05 Asia/Tehran

Խորհրդարանում իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, ֆիզիկական բախում է տեղի ունեցել պատգամավորների միջև, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց։

Պրիստավների ծառայության աշխատակիցները փորձում են լիցքաթափել իրավիճակը։