Բրիտանիայի կառավարությունը փորձարկումներ է իրականացրել երեխաների նկատմամբ
Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 1970- 1980-ական թվականներին, արյան պաշարի պակասի պատճառով, Բրիտանիան ԱՄՆ-ից ներկրել է վարակված արյուն, որի մի մասն օգտագործվել է հիվանդ երեխաների նկատմամբ փորձարկումների ժամանակ։
Ըստ այդ փաստաթղթերի՝ 15 տարի տևած փորձարկման ընթացքում հարյուրավոր մարդկանց ներարկվել է հեպատիտ C-ով և ՄԻԱՎ-ով վարակված արյուն։
Իրավապաշտպանները նշում են, որ Բրիտանիայի կառավարությունն ընդունել է խայտառակ որոշում ՝ «ցածր գնով» արյուն ձեռք բերելով, վտանգի ենթարկելով հիվանդների կյանքն ու առողջությունը։
Բրիտանիայի կառավարության կողմից թմրամիջոցներ օգտագործողներից, բանտարկյալներից և սեքս աշխատողներին արյան փոխներարկում նշանակելու և դրա հետևանքով ՄԻԱՎ-ի և հեպատիտի նման հիվանդություններից շուրջ 2900 հոգու մահանալուց 40 տարի անց, հետաքննիչ հաննաժողովն առաջիկայում կհրապարակի իր զեկույցը։
Ներկրված արյան դոնորները եղել են հասրակության բարձր ռիսկային խմբերից, այդ թվում՝ բանտարկյալներ և թմրամոլներ։ Այս արյունը, որը շատ հաճախ վարակված էր տարբեր հիվանդություններով, Բրիտանիայիում կիրառվել է տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ։