Ապրիլ 21, 2024 16:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ն 26 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնության փաթեթ կտրամադրի Իսրայելին

Արտաքին օգնության շուրջ դեմոկրատների և հանրապետականների միջև տարաձայնություններ ֆոնին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 366 կողմ, 58 դեմ ձայներով հաստատել է Ուկրաինային 60 միլիարդ դոլարի և Իսրայելին 26 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթները։

Օրենքի ուժ ստանալու համար, նախագիծը պետք է հաստատվի նաև Սենատում և ստորագրվի նախագահի կողմից։ 
Այս կապակցությամբ Սենատի առաջին քվեարկությունը տեղի կունենա երեքշաբթի օրը։ 
Wall Street Journal-ը գրում է, որ 2023թ հոկտեմբերի 7-ից հետո սա Իսրայելին ԱՄՆ-ի առզմական օգնության ամենախոշոր փաթեթն է։ 
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Իսրայելն ամենաշատ ռազմական օգնությունն է ստացել ԱՄՆ-ից, քան ցանկացած այլ երկիր, և վաղուց վայելում է ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների փոխադարձ աջակցությունը: Գազայի պատերազմի ընթացքում Բայդենի վարչակարգն առնվազն երկու անգամ հրապարակել է Իսրայելին առզմական օգնություն տրամադրելու մասին իր որոշումը։ 

Դեկտեմբերին Բայդենի վարչակազմը հաստատեց Իսրայելին ավելի քան 106 միլիոն դոլար արժողությամբ մոտ 14 հազար  տանկային պարկուճի և սարքավորումների, ինչպես նաև ավելի քան 147 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ հրետանային արկերի և հարակից սարքավորումների տրամադրման նախագիծը: Երկու դեպքում էլ Սպիտակ տունը շրջանցեց Կոնգրեսին՝ հղում անելով նախագահի արտակարգ լիազորությունների ակտին։ 
ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսին զեկուցել է ավելի քան 100 այլ ռազմական օգնության տրամադրման մասին։ Սակայն քանի որ այդ օգնությունների  արժեքը Կոնգրես ներկայացվելու համար նախատեսված գումարից պակաս էր, դրանց մասին առաձին չի հաղորդվել։ 
Իսրայելի բանակը Գազայում շուրջ 7 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում լայնորեն կիրառել է ամերիկյան զենքեր։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Գազայում կիրառվել են մեծ քանակությամբ 450 կամ 900 կգ քաշով  ռումբեր, ինչպիսիք են Mark 84 ռումբերը: Մարտին Բայդենի վարչակազմը հաստատեց Իսրայելին 1800 900 կգ քաշով և 500 225 կգ քաշով  Mark 84 ռումբերի տրամադրման նախագիծը: Այն հաստատվել էր մի քանի տարի առաջ, սակայն ռումբերն Իսրայելին փոխանցվեցին անցած ամիս։ 
Վերջին տարիներին Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական օգնության բյուջեները սահմանվել են 10-ամյա հուշագրերի շրջանակներում, իսկ վերջին հուշագիրը ստորագրվել է 2016 թվականին, համաձայն որի Վաշինգտոնը պարտավորվել է 2019- 2028 թթ.ֆինանսական տարիների ընթացքում Իսրայելին տրամադրել 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ 
Այս օգնության մեծ մասը տրամադրվում է  «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, որով դրամաշնորհներ են տրամադրվում Իսրայելին՝  ԱՄՆ-ից ռազմական ապրանքներ և ծառայություններ գնելու համար:
ԱՄՆ-ն նաև տարեկան 500 միլիոն դոլար է հատկացնում համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։
Քաղաքական ու տնտեսական օգնությանը զուգահեռ, Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը ռեժիմի ռազմատենչ քաղաքականության շարունակման պատճառներից մեկն է։ Միևնույն ժամանակ, այն մեծ դեր է խաղացել խաղաղ բանակցությունների ձախողման մեջ, ներառյալ երկու կառավարություն ձևավորելու ծրագիրը և մերձավորարևելյան ճգնաժամի երկարաձգումը։  Իսկ հիմա, Գազայի պատերազմի ընթացքում, ԱՄՆ-ն դարձել է Նեթանյահուի աջակողմյան  կառավարության հանցագործությունների գլխավոր գործընկերը, և այդ երկրի ձեռքերը   ներկված են Պաղեստինի ժողովրդի արյամբ։  
26 միլիարդ դոլարիի նոր օգնության փաթեթի տրամադրմամբ, ԱՄՆ-ն ավելի շատ մեղսակից է դառնում Գազայի պատերազմում իրականացվող հանցագործություններին, քանի որ այդ օգնության պատճառով Նեթանյահուն կրկին կհրաժարվի հրադադարի շուրջ բանակցություններից։