Ապրիլ 21, 2024 18:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պլանավորում է գործադրել նոր նախագիծ՝ ընդդիմադիր մեդիան գրաքննելու համար

Երբեմն Google Chrome-ի միջոցով մուտքը լրատվական կամ քաղաքական որևէ կայք, անվտանգության բացակայության պատրվակով, հնարավոր չի լինում։ Այս արգելքն առաջիկայում ավելի կխստանա, քանի որ ԱՄՆ-ն նպատակ ունի նոր նախագծի գործարկմամբ խստացնել գրաքննությունը և կառավարության շահերին հակասող տեղեկատվության հրապարակումը։

Mint Press-ը հաղորդում է, որ ըստ USAID տրամադրած փաստաթղթի՝ կառավարությունը խրախուսում է տեխնոլոգիական հարթակներին, լրատվամիջոցներին և գովազդատուներին համագործակցել համացանցում հրապարակվող տեղեկատվության գրաքննության հարցում։ 
Փաստորեն USAID-ն փորձում է կանխել առցանց այն տեղեկատվության հասնալիությունը, որը հակասում է ԱՄՆ կառավարության պաշտոնական լրատվությանը և անդրադառնում «անցանկալի»  հարցերի։   
Ծրագրի նպատակն է  վերահսկել օնլայն խաղերն ու առցանց հաղորդագորւթյունների հրապարակումը և օգտատրերին հեռացնելով ամերիկյան կառավարության հետ չհամագործակցող լրատվամիջոցներից,  տեղափոխել ավելի «լավ»  կայքեր։ Ըստ այդմ՝ կառավարությունները պետք է աշխատեն գովազդատուների հետ՝ խպոչընդոտելու  այն կազմակերպությունների աշխատանքին,  որոնք չեն հետևում պաշտոնական գծին։ Իսկ կառավարության կողմից հովանավորվող խմբերը, ինչպիսիք են Bellingcat-ը, Graphika-ն և Atlantic Council-ը, համարվում են ապատեղեկատվության դեմ պայքարի առաջատարներ:
Ծրագիրը նախատեսում է նաև վերահսկողություն սահմանել օնլայն խաղեր խաղացողների նկատմամբ, ինչպես դա արվում է սոցիալական ցանցերում։ Փաստաթղթի կողմնակիցները պնդում են, որ ընդդիմությունը կարող է ապատեղեկատվություն տարածել այնպիսի խաղային հարթակներում, ինչպիսին է Twitch-ը։ Այն օգտատիրոջը հնարավորություն է  տալիս  ավելաիցնել հետևորդների թիվը և նյութեր հրապարակել Facebook-ում ու Twitter-ում: Այս առումով, անգամ փոքր լսարան ունեցող հարթակները զգալի ազդեցություն ունեն։ 

Google որոնողական համակարգը լուրջ դեր ունի հակաամերիկյան նյութերի թիվը նվազեցնելու հարցում

Ապատեղեկատվություն կամ անցանկալի փաստեր

USAID-ն պնդում է, որ «ապատեղեկատվությունից» բացի նպպատակ ունի  պայքարել նաև «վնասակար տեղեկատվության» դեմ: Գործակալության սահմանմամբ՝ դա այն բովանդակությունն է, որը համապատասխանում է իրականությանը, բայց համարվում է կառավարման շրջանակից դուրս։ Դա նշանակում է, որ ցանկացած բովանդակություն (անկախ դրա ճշմարտացիությունից), որը վնասակար կամ անցանկալի է ԱՄՆ կառավարության համար, կարող է գրաքննության ենթարկվել: USAID-ն մշում է, որ անկախ լրատվամիջոցները և ազատ սոցիալական հարթակները նպաստում են քննադատական տեղեկատվության աճին` ստեղծելով տարբեր կարծիքների և բովանդակության հրապարակման հնարավորություն։   

Զեկույցում նշվում է, որ այնպիսի հարթակներն ինչպիսիք են Reddit-ը, Discord-ը և Chan4-ը,  «դավադիր կայքեր» են, որոնք կարող են օգնել տարբեր խմբերին մարտահրավեր նետել ԱՄՆ կառավարության պաշտոնական լրատվությանը՝ տարածելով այլընտրանքային տեսակետներ։ Ըստ այդմ, այս հարթակները նույնպես պետք է վերահսկվեն։ 

Վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ պետական կառույցները համագործակցում էին Սիլիկոնային հովտի ընկերությունների հետ՝ սահմանափակելու այլընտրանքային լրատվամիջոցների հասանելիությունը, որոնք կասկածի տակ են դնում նրանց բացարձակ իշխանությունը։ Սա վկայում է Վաշինգտոնի աճող հավակնությունների ամսին։ 

Ոչնչացնել «մեր դեմ» արտահայտվողներին

Անկախ լրատվամիջոցներին ճնշելու USAID-ի ամենակարևոր մեթոդներից մեկը ներքին լրատվամիջոցներին  և պաշտոնական կառավարության պատմությունը քարոզողներին աջակցելն է  և ընդդիմադիր լրատվամիջոցների ֆինանսավորմանը խոչընդոտելը: Կազմակերպությունը բոլոր հնարավոր մեթոդներով պայքարում է քննադատական տեղեկատվության տարածման դեմ, ներառյալ՝ «ապրանքանիշի և հակառակորդների հեղինակությունը վարկաբեկելը»:
Google-ը, Facebook-ը և YouTube-ը, փոխել են իրենց ալգորիթմները՝ նվազեցնելու «քննադատական» բովանդակությունը և փոխարենը խթանելու պաշտոնական լուրերի տարածումը: Արդյունքում որոնման հարթակներում քննադատական լրատվական կայքերի օգտատերերի դիրքը մի գիշերում կտրուկ նվազել է, իսկ օրինակ CNN-ի և NBC News-ի դիրքը՝ բարձրացել։

USAID-ի ամենակարևոր մեթոդներից մեկը ներքին լրատվամիջոցներին  և պաշտոնական կառավարության պատմությունը քարոզողներին աջակցելն է  և ընդդիմադիր լրատվամիջոցների ֆինանսավորմանը խոչընդոտելը:

Հեղաշրջումների և ապատեղեկատվության տուն

USAID-ի գրաքննության ծրագիրը մտահոգիչ է, քանի որ այս կառույցն ԱՄՆ-ի շահերն առաջ տանելու նպատակով ապատեղեկատվություն տարածելու երկար պատմություն ունի։ 

2021թ կառույցը կանգնած էր Կուբայում կազմակերպված գունավոր հեղափոխության կուլիսներում։ USAID-ն երկար ժամանակ ներգրավված է Կուբայի քաղաքականության մեջ և իրականացնում է  տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ներթափանցելով երկրի հիփ-հոփ երաժշտության ասպարեզ և փորձելով այն վերածել հեղափոխական և հակակառավարական ուժի։  

11 տարի առաջ USAID-ն Կուբայում գործարկեց Zunzuneo հավելվածը, որի օգտատերերը չգիտեին, որ այն նախագծել ու Կուբային է  վաճառել ԱՄՆ-ն։ Իսկ նպատակը հավելվածի միջոցով Կուբայում վերահսկողություն սահմանելն էր և ռեժիմի փոփոխության ու հեղափոխության գաղափարը տարածելը։ 
Կազմակերպությունը ներգրավված է եղել նաև 2002 թվականին Վենեսուելայում տեղի ունեցած հեղաշրջման մեջ: Հեղաշ