Ապրիլ 22, 2024 15:58 Asia/Tehran
  • Արեւմուտքի մտավախությունը  Իրանի ռազմածովային հզորությունից աշխարհի անկախ երկրների օգտվելու վերաբերյալ

Վերջին ամիսներին տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում առավել ակնհայտ է դարձել այն փաստը, որ Իրանը դառնում է աշխարհում խոշոր ծովային տերություն: Այս հանգամանքը ցանկալի չէ հեգեմոնիայի ձգտող արևմտյան երկրների համար, և ի տարբերություն նրանց, դրանից կշահեն անկախ ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետությունները։

Արեւմտյան Ասիայի տարածաշրջանը վերջին ամիսներին լարված ու քաոսային օրեր է անցկացրել։ Այս առումով ՀԱՄԱՍ շարժման կողմից «Ալ Աքսայի փոթորկի» օպերացիայի հաջող իրականացումից հետո մենք ականատես եղանք Գազայի հատվածի դեմ Ղոդսն օկուպացրած ռեժիմի կողմից մեծ ու կործանարար պատերազմին․ Պատերազմ, որը շարունակվում է ավելի քան 6 ամիս և հանգեցրել է ավելի քան 100 հազար պաղեստինցիների նահատակության, վիրավորվելու և անհետացման։

Այս պատերազմի շրջանակներում տարածաշրջանային մակարդակով դիմադրության ճակատում ներկա տարբեր դերակատարները համակարգել և իրականացրել են շարունակական ու մաշողական գործողություններ իսրայելական օկուպացիայի դեմ և փորձել են հնարավորինս նվազեցնել իսրայելական ճնշումների և հարձակումների բեռը Գազայի հատվածի վրա. Սակայն անցած օրերին մենք ականատես եղանք Իրանի և Իսրայելի օկուպացիոն ռեժիմի միջև լարվածության սրմանը։ Նախ, սիոնիստները Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա ահաբեկչական հարձակմամբ սպանեցին մի շարք իրանցի հրամանատարների և ռազմական խորհրդականների, ովքեր Սիրիայի հրավերով մեկնել էին այս երկիր։

Ի պատասխան այս գործողության, Իրանը հստակ հայտարարեց, որ պատժիչ գործողություն է իրականացնելու Իսրայելի դեմ։ Անցած օրերին Իրանն իրականացրեց «Ազնիվ խոստում» անվանումը կրող գործողությունը, որի շրջանակներում Իրանից տասնյակ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակվեցին դեպի Պաղեստինի օկուպացված տարածքներ։

Շատ վերլուծաբաններ այս գործողությունն անվանել են անօդաչու թռչող սարքերով աշխարհի ամենամեծ գործողությունը․ Գործողություն, որը ռազմավարական վնաս է հասցրել Իսրայելի օկուպացիոն ռեժիմին։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում առավել ակնհայտ է դարձել այն փաստը, որ Իրանը դառնում է աշխարհում խոշոր ծովային տերություն:

Այս հանգամանքը լուրջ մտահոգություններ է առաջացրել Ամերիկայի, Սիոնիստական ​​ռեժիմի և գաղութատիրական պատմություն ունեցող երկու-երեք երկրների համար։ Այս կապակցությամբ շատ վերլուծաբաններ նշում են, որ Իրանը վերջին տարիներին կարողացել է զգալի վերահսկողություն ունենալ Հորմուզի ռազմավարական նեղուցի վրա։ Էներգիայի փոխադրման առումով այս նեղուցը աշխարհի ամենակարեւոր ջրային ուղիներից ու նեղուցներից է, որով անցնում է աշխարհի էներգետիկ պաշարների ավելի քան 60%-ը։

Սակայն վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանի մերձավոր դաշնակից  համարվող Եմենի Անսարուլլահը նույնպես զգալի կարողություններ է ցուցաբերել Բաբ ալ-Մանդեբի նեղուցի անվտանգային հավասարումները վերահսկելու հարցում:

Այս նեղուցը նաև ռազմավարական նշանակություն ունի հատկապես իսրայելական օկուպանտների և արևմտյան Եվրոպայի տերությունների համար, և ըստ պաշտոնական վիճակագրության՝ դրանով է իրականացվում աշխարհի կոնտեյներային առևտրի ավելի քան 12%-ը։

Այժմ, ռազմավարական այս նեղուցները վերահսկելու Իրանի և նրա դաշնակիցների կարողությունն անհանգստությունն է առաջացրել ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան հեգեմոնական ճակատում, որ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում Թեհրանն իրականում ձեռք է բերում արդյունավետ և նշանակալի հաղթական խաղաքարտեր, ինչը կարող է լուրջ կորուստներ պատճառել հեգեմոնիայի ձգտող արևմտյան հոսանքների համար, իսկ մյուս կողմից, դա առավելություն է ոչ գաղութատիրական երկրների համար, ինչպիսիք են ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան երկրները։