Ապրիլ 22, 2024 16:41 Asia/Tehran
  • ԱԹՍ-ները հաղթում են «Abrams» տանկերին. Ուկրաինայում ամերիկյան զենքի թուլության առեղծվածը

Ռուսաստանի դեմ հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է ընդհանուր առմամբ 796 տանկ, որոնցից մի քանիսը նվիրաբերվել էին ԱՄՆ-ի կողմից։

Վերջերս ուկրաինական պատերազմում ամերիկացիների համար գլխացավանք է դարձել ամերիկյան զենքերի ոչնչացման հարցը։ Այս համատեքստում NewYorkTimes-ը գրել է, որ ամերիկյան արտադրության տանկերը ռազմական հատուկ գործողությունների դաշտում թիրախավորվում և ոչնչացվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից։

Ամերիկյան NewYorkTimes թերթը հոդվածում գրել է, որ ուկրաինական բանակը վերջին երկու ամսում կորցրել է իր հինգ Abrams տանկը՝ հիմնականում անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։

TheNewYorkTimes-ը գրել է, որ Ուկրաինայում ԱԹՍ-ների մարտը, որը փոփոխության է ենթաարկել ժամանակակից պատերազմները, մահացու կորուստներ է պատճառում ամերիկյան ռազմական հզորության խորհրդանիշներից մեկին՝ Abrams տանկին։

Ըստ NewYorkTimes-ի հոդվածի, կախված անօդաչու թռչող սարքի չափսերից ու տեխնոլոգիայի բարդությունից՝ այս ԱԹՍ-ները կարող են արժենալ բավականին ցածր գին, որը ինքնին չնչին ներդրում է 10 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան Abrams տանկի ոչնչացման համար։

Ամերիկյան այս լրատվամիջոցն իր զեկույցում նշում է նաև, որ Ուկրաինան ընդհանուր առմամբ 796 տանկ է կորցրել Ռուսաստանի դեմ հակամարտության սկզբից։

ՄԱԿ-ի սպառազինության նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը, որը նաև ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից է, ասաց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջոցներով Ուկրաինայի համար գնված վերջին զինտեխնիկան Ռուսաստանը կոչնչացնի մինչև հուլիս։

Վիսկոնսին նահանգի հանրապետական ​​սենատոր Ռոն Ջոնսոնը նույնպես այս համատեքստում բացահայտել է, որ Ուկրաինային և այլ երկրներին տրամադրվող օգնության նոր փաթեթն անօգուտ է համարվում ԱՄՆ-ի համար։

«Մենք շարունակում ենք թալանել և գրավի տակ դնել մեր երեխաների ապագան։ Մենք ավելի քան 900 միլիարդ դոլար ենք ծախսել պաշտպանության վրա, բայց ամեն անգամ, երբ պաշտպանական գործողություններ են ձեռնարկվում, պարզվում է, որ մենք պետք է ավելին անենք», - ասել է սենատորը:

Նա հավելեց, որ առաջնահերթությունը պետք է լինի սահմանների անվտանգության ապահովումը՝ նման գումարներ ծախսելուց առաջ։