Ապրիլ 22, 2024 16:42 Asia/Tehran
  • Կրեմլի խոսնակի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ Մոսկվայի հարաբերությունների հեռանկարների մասին

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր, երկուշաբթի, լրագրողների հետ զրույցում, խոսելով Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների հեռանկարի մասին, ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակահատվածում հնարավորություն կունենան հանդիպել և քննարկել տարբեր հարցեր։

Նշենք, որ Փաշինյանն անցած շաբաթ օրը ասել էր, որ 2011 թվականից երկկողմ պայմանագրով հայ-ադրբեջանական սահման ուղարկված ռուս սահմանապահները կլքեն այս տարածքը՝ Երևանի և Բաքվի միջև շարունակվող սահմանազատման գործընթացի պատճառով։

Ի պատասխան Փաշինյանի հայտարարություններին՝ Պեսկովն ասել է. «Այս մասին որեւէ ցուցում (Հայաստանից) չկա»։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորություն կա, և այդ հարցը կբարձրացվի Պուտինի և իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպմանը։ 

Պեսկովն ընդգծել է, որ Բաքուն Մոսկվայի «ընկերն ու գործընկերն է», և կողմերն ունեն հարաբերությունները զարգացնելու քաղաքական կամք։