Ապրիլ 23, 2024 09:39 Asia/Tehran
  • «ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին սեռական բռնություն է գործադրել» վերնագրով կեղծ լուրի հեղինակին մեղադրում են խարդախության մեջ

Իսրայելցի փաստաբանը, ով ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր սեռական բռնություն գործադրելու մեջ, հեղինակավոր մրցանակ ստանալուց օրեր անց, ԶԼՄ-ների կողմից մեղադրվել է խարդախության և կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։ 

Քոչամ Էլքայավ Լևին, ով հիմնել էր «Հոկտեմբերի 7-ին կանանց և երեխաների նկատմամբ ՀԱՄԱՍ-ի իրականացրած հանցագործությունները» քաղաքացիական հանձնաժողովը, մինչ այժմ եղել է ԶԼՄ-ների ու արևմտյան այն կառույցների տեղեկատվության հիմնական աղբյուրը, որոնք կարծում են, թե իսրայելցի զինվորների վրա հարձակվելու ժամանակ պաղեստինցիները սեռական բռնություն են գործադրել։ 
Նա  նույնիսկ CNN-ի բարձր վարկանիշ ունեցող ծրագրերից մեկում հանդես է եկել որպես մարդու իրավունքների փորձագետ, ով  քաղաքացիական հանձնաժողովի ձևավորման միջոցով փորձում է այդ մասին ապացույցներ ձեռք բերել։
Նրա մասին հոդված է հրապարակել նաև «Հաարեց» օրաթերթը, գրելով, որ Լևիի գործունեությունը կոսկած չի թողնում, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները հոկտեմբերի 7-ին սեռական բռնություն են գործադրել իսրայելցիների նկատմամբ։
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 6-ին, Լևիին հյուրընկալեցին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի անդամները և նախագահի օգնական և Գենդերային քաղաքականության խորհրդի տնօրեն Ջենիֆեր Քլայնը։ Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՄԱՍ-ի կողմից սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ ապացույցներ գտնելու նրա ջանքերը և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նա այդ մասին զեկույց կներկայացնի։
Արդյունքում, մարտի 21-ին, փաստաբանն արժանացավ Սիոնիստական ռեժիմի հեղինակավոր մրցանակի։ Մրցանակը ստանալուց հետո նա հայտարարեց․ «Մենք պետք է ամուր կանգնենք հակասեմականության աճող ալիքի դեմ»։
Սակայն երեք օր առաջ, Ynet թերթը բացահայտեց Լևիի մասին ճշմարտությունը։ Պարզվեց, որ փաստաբանը խաբել է Բայդենի վարկազմի իր խոշոր հովանավորներին՝ տարածելով ՀԱՄԱՍ-ի մասին կեծ լուրեր։ Նա նաև չի կատարել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից իսրայելցիների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու մասին զեկույց ներկայացնելու իր խոստումը։ 
Թերթի հետ զրույցում, Իսրայելի կառավարության պաշտոնյաներից մեկն ասել է․ «Մարդիկ նրա հետ չեն շփվում, քանի որ նրա հետազոտության մասին կեղծիքը բացահայտվել է»։ 
Ռեժիմի պաշտոնյաներին զայրացրել է հատկապես Լևիի այն պնդումը, թե պաղեստինցի զինվորները նախքան հղի կնոջը բռնաբարելը, մասնատել են պտուղը։ Այս ստի մասին առաջին անգամ խոսել է տխրահռչակ ZAKA ինստիտուտից Յոսի Լանդաուն: 
Սիոնիստ պաշտոնյան Ynet-ին ասել է.«Հղի կնոջ բռնաբարության ու պտուղը մասնատելու մասին լուրը կեղծ է եղել։ Լևին այն տարածել է միջազգային ԶԼՄ-ների միջոցով։ Դա կատակ չէ։ Եվ պրոֆեսիոնալ անձինք չեն շփվում նրա հետ, քանի որ նրան վստահել չի կարելի»։ 
Պարզվել է նաև, որ իր կողմից հիմնված «Դեբորա» կազմակերպության միջոցով, Լևին միլիոնավոր դոլարներ է կուտակել։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ գումարները նրան փոխանցել են նրա կողմնակից հարուստ հրեաները, այդ թվում՝ Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռահմ Էմանուելը։ 
Middle East Monitor. Իսրայելական ԶԼՄ-ները կասկածում են ՀԱՄԱՍ-ի «զանգվածային բռնաբարության» մասին լուրեր տարածող խարդախ փաստաբանի հայտարարությունների իսկությանը
Ynet-ը գրում է, որ ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ Լևին Ռահմ Էմանուելից  9,5 միլիոն դոլար է խնդրել՝ իր ստեղծած «քաղաքացիական հանձնաժողովի» աշխատանքը համակարգելու համար։ Սակայն պարզվել է, որ նա շատերից  է գումար խնդրել։ 
 5 ամիս տևած հետաքննությունից հետո փաստաբանը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կապացուցի, որ ՀԱՄԱՍ-ի կողմից սեռական բռնություն գործադրելու մասին նրա մեղադրանքները համապատասխանում են իրականությանը։  
Լուրեր են շրջանառվում նաև, որ նա փորձել է կանխել ՄԱԿ-ի՝ կոնֆլիկտներում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատենի այցը Իսրայել: Իսրայելը որպես այս մեղադրանքների ապացույց է ներկայացրել Լևիի զեկույցը։ Սակայն Պատենը հայտարարել է, որ ՄԱԿ-ը այդ զեկույցի  հիման վրա հետաքննություն չի անցկացնի և չկա ապացույց, որ Լևիի մեղադրանքները ճիշտ են։ 
Լևիի խայտառակությանը զուգահեռ, New York Times-ը հրապարակել է հոդված, որում կասկածի տակ է դրել  հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից սիստեմատիկ սեռական բռնություն գործադրելու մասին Լևիի հայտարարությունը։ 
Հղում անելով իսրայելցի բուժաշխատողին, թերթը գրել է․ «Գայ Մելամեդի այն պնդումը, թե  Կիբուց Բերիում հայտնաբերել է դեռահաս աղջիկների մերկ դիեր, ինչը վկայում է  բռնաբարության մասին, կեղծ է եղել»։ 
Թերթը հավելում է․ «Հոկտեմբերի 7-ին նույն տարածքում իսրայելցի զինվորի նկարահանած կադրերում երևում են երեք զոհված կանայք, որոնք հագուստով են և դիերի վրա չկան բռնության նշաններ»։ 
Լևիի հնչեցրած կեղծ մեղադրանքների մասին լուրերն արևմտայն ԶԼՄ-ներում հրապարակվեցին Գազյաի վրա հարձակումից առաջ։ Այդ լուրին անդրադարձան նաև այնպիսի անձինք, ինչպես անգլիացի հաղորդավար  ու լրագրողը Պիրս Մորգանն ով այդ մասին խոսեց իր  թոք-շոուի ընթացքւոմ։ Սակայն մի խումբ վերլուծաբաններ, այդ թվում՝ պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին, խիստ պատասխան տվեցին այդ քայլին։