Ապրիլ 24, 2024 10:23 Asia/Tehran
  • Կիմի Սեբա՝ գաղութատիրության դեմ պայքարի աֆրիկացի առաջնորդներից
    Կիմի Սեբա՝ գաղութատիրության դեմ պայքարի աֆրիկացի առաջնորդներից

Աֆրիկայի իրադարձությունները վկայում են Արևմուտքի հեգեմոնիայի անկման և Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի ազդեցության մեծացման մասին, ինչը համահունչ է նոր աշխարհակարգին։

Մայրացամաքում մեծ արագությամբ անկում են ապրում Արևմուտքից կախվածության մեջ գտնվող ռեժիմները և կանխատեսվում է, որ Բալին, Բուրկինա Ֆասոն և Նիգերը կդառնան աֆրիկյան Դիմադրության առանցքի ձևավորման շարժիչ ուժը:

Kridel կայքը գրում է, որ տարբեր տարածաշրջաններում Դիմադրության առանցքների ձևավորումը  երկար ու բարդ գործընթացի հետևանք է, որի արդյունքում կձևավորվի բազմաբևեռ աշխարհ։

Բազմաբևեռ աշխարհի ձևավորումը և Արևմուտքի հեգեմոնիայի անկումը փոխկապակցված են։

Այսօր Արևմտյան Ասիայում, արաբական և մուսուլմանական երկրներում Դիմադրության առանցքը,  որպես դիմադրության առանցքի հոգի, սնում է Աֆրիկան արևմուտքից արևելք, Սենեգալից, Մալիից, Բուրկինա Ֆասոյից և Նիգերից մինչև Չադ, Սուդան և Էրիթրեա։

Սենեգալի ընտրությունները կարևոր են աֆրիկյան դիմադրության առանցքի ամրապնդման գործում

Սենեգալում, որը կարևոր դեր ունի Աֆրիկայում Դիմադրության առանցքի ձևավորման գործում, ի տարբերություն Նիգերի, որտեղ արևմտյան նեոգաղութատիրության դեմ իշխանափոխությունն ուղեկցվեց ռազմական հեղաշրջմամբ, տեղի ունեցան ուղղակի ընտրություններ։ Մարտի 24-ին կայացած ընտրություններում հաղթեց 44-ամյա Բասիրո Դիոմայ Ֆայեն, երկիրը տանելով դեպի նոր շրջան։

Ֆայեն նախկին հարկային տեսուչ է, ով վերջերս երկու շաբաթ անցկացրել է  բանտում։  Որպես ցածր խավերին աջակցող աֆրիկյան առաջնորդ՝ նա կարողացավ իշխանությունից հեռացնել Ֆրանսիայի խամաճիկ Մակի Սոլին:

Աֆրիկայի ընտրած նոր ճանապարհին Սենեգալի ապագա նախագահն այժմ միանում է 36-ամյա Իբրահիմ Տրաորեին Բուրկինա Ֆասոյում, 46-ամյա Աբի Ահմեդին Եթովպիայում, 48-ամյա Անդրե Ռաջոլինային՝ Մադագասկարում և 44-ամյա Ջուլիուս Մալեմային՝ Հարավային Աֆրիկայում։  Մայրցամաքի երիտասարդ սերունդն այսօր կենտրոնացել է իր ինքնիշխանության վրա։

Այս փոփոխությունների պատճառը գեոէկոնոմիկան է։ Սենեգալը նավթի և գազի խոշոր արտադրող է, և նորընտիր նախագահը նախատեսում է վերանայել հանքարդյունաբերության և էներգետիկայի վերաբերյալ գործարքները, ներառյալ՝ BP-ի և բրիտանական ոսկու հանքի օպերատոր Endeavor Mining-ի հետ ամենամեծ գործարքները:

Նա նաև նախատեսում է հրաժարվել Ֆրանսիայի կողմից վերահսկվող արժութային համակարգից՝ CFA-ից, որն օգտագործվում է աֆրիկյան 14 երկրներում, և նպատակ ունի ստեղծել  նոր արժույթ՝ Սենեգալի հիմնական առևտրային գործընկեր Ֆրանսիայի հետ նոր հարաբերությունները վերափոխելու համար: Նա նաև ցանկություն ունի համագործակցել Չինաստանի հետ։


Վաշինգտոնին մտահոգում են   Իրանի ու Ռուսաստանի հետ Նիգերի զարգացող հարաբերությունները 

Վաշինգտոնին մտահոգում է այն փաստը , որ Նիգերը մոտ հարաբերություններ ունի Իրանի ու Ռուսաստանի հետ։ Հարկ է նաև նշել, որ Սենեգալի նոր նախագահը դեռ չի որոշել՝ մտադի՞ր է ֆրանսիացի զինվորներին վտարել իր երկրից, թե ոչ։ Եթե նման որոշում կայացվի, դա աննախադեպ հարված կլինի Փարիզին քանի որ Էմանուել Մակրոնը Սենեգալը  համարում է գլխավոր խաղացող Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի շուրջ, որոնք արդեն հեռացել են Ֆրանսիայից։

Վերջիններս ձևավորել են Աֆրիկյան երկրների դաշինք և ոչ միայն մղձավանջի են վերածվել Փարիզի համար, այլ մտահոգում են ԱՄՆ-ին, ինչի լավագույն օրինակը Նիգերի հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությանմ ձախողումն է։

ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող երկրներն ուշադրություն չեն դարձրել Ռուսաստանի և Աֆրիկայի միջև աճող դիվանագիտական ​​հարաբերություններին, ներառյալ բոլոր առանցքային խաղացողներին՝ Աֆրիկյան ափից մինչև ԲՐԻԿՍ-ի աֆրիկյան նոր անդամներ՝ Եգիպտոս և Եթովպիա:

Որպես օրինակ՝ Նիգերի հետ անվտանգության և ռազմական համագործակցության համաձայնագիրը չեղարկելուց հետո, ԱՄՆ-ը պետք է հայտարարի այդ երկրից իր զորքերի դուրսբերման ճշգրիտ ժամանակը և այլևս չի կարող ներգրավվել այս երկրում անցկացվող զորավարժություններին։

Ագադեսում և Նիամեյում տեղակայված բազաների կառուցման համար Պենտագոնը ծախսել է ավելի քան 150 միլիոն դոլար։ Նիամեյի բազայի շինարարությունն ավարտվել է 2019 թվականին և այն ղեկավարվում է ԱՄՆ ԶՈՒ Աֆրիկայի հրամանատարության՝ AFRICOM-ի կողմից:

Կանխատեսվում է, որ Նիգերից դուրս կբվերվի մոտ հազար ամերիկացի զինվոր։ Սակայն Վաշինգտոնը փորձում է կասեցնել իր զորքերի դուրսբերումը։ Այդ նպատակով, ԱՄՆ պետքարտուղարի աֆրիկյան հարցերով օգնական Մոլի Ֆեյն անցած ամիս երկու անգամ այցելել է Նիգեր։


Այս բազաների կորստի արդյունքը կլինի այն, որ Նիգերն ավելի կմոտենա Իրանին ու Ռուսաստանին։ Այս բազան շատ կարևոր դեր ունի Բաբ ալ-Մանդեմ Նեղուցի վերահսկողության համար։ Նշենք, որ հունվարին Նիգերի պատվիրակությունն այցելեց Մոսկվա։

 

Ֆրանսիայի նվաստացումն ու ԱՄՆ-ի հնարավոր արձագանքը

Ռուսաստանը՝ դիվանագիտական​, իսկ Չինաստանը՝ առևտրային տեսանկյունից, ռազմավարական գործընկերության ընդլայնմանը զուգահեռ, կարևորում են աֆրիկյան երկրների դերը, որպես բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային խաղացողներ։

Այդ շրջանակում,  Մոսկվայի «Բազմաբևեռ համաշխարհային համաժողովում» ներկա էր Բենինից Կիմի Սեբան։

Աֆրիկյան ափի երկրների նկատմամբ Ֆրանսիայի բացարձակ արհամարհանքը, հավանաբար, Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու Մակրոնի  սպառնալիքների, ինչպես նաև Հայաստանում առկա ռուսաֆոբիայի պատճառներից մեկն է։

Նախկինում Աֆրիկյան երկրները Խորհրդային Միությունը համարում էին շատ ավելի ճկուն և նույնիսկ իրենց բնական ռեսուրսները պաշտպանող երկիր։ Այսօր այդ դերը փոխանցվել է Չինաստանին:

Աֆրիկյան ափի դաշինքն ունի բոլոր անհրաժեշտ կարողությունները՝ խաղի ընթացքը փոխելու համար։ Հնարավոր է, որ դաշինքին միանա Սենեգալը, Իսկ Գվինեան մեծ նշանակություն ունի՝ դեպի ծով ելք ունենալու պատճառով։ Արդյունքում, Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող աֆրիկյան երկրների տնտեսական միությունն՝ ECOWAS-ը, աստիճանական կլուծարվի։

Սակայն բոլոր դեպքերում արևմտյան հեգեմոնիայի արմատները չի կարելի անտեսել։ Աֆրիկայում Պենտագոնի գլխավոր նպատակը  Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի բազմաբևեռ ազդեցությանը հակազդելն է։ Սակայն Աֆրիկյան ափի Դիմադրության առանցքի ոչ մի այլ երկիր այլևս չի վախենում ամերիկյան «ահաբեկչական սպառնալիքի» քարտից։

Միևնույն ժամանակ, Կոտ դ'Իվուարն ավելի ռազմավարական նշանակություն ունւ Վաշինգտոնի համար, քան Չադը, քանի որ այդ երկրի տարածքը շատ մոտ է աֆրիկյան երկրների դաշինքին, իսկ Կոտ դ'Իվուարի ֆրանսիական բազայում ԱՄՆ «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերը կարող են հայտնվել դաշինքի վերահսկողության տակ։