ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i217168-ՄԱԿ_ի_հատուկ_զեկուցողը_կոչ_է_անում_պատժամիջոցներ_սահմանել_Իսրայելի_դեմ
Պետությունները պետք է անհապաղ հրադադարի ձգտեն Գազայի հատվածում և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 26, 2024 07:42 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պետությունները պետք է անհապաղ հրադադարի ձգտեն Գազայի հատվածում և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո Ժնևում հրապարակված հայտարարության մեջ նման կարծիք է հայտնել Պաղեստինի իսրայելական վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն՝  հավելելով, որ պետությունները պետք է անհապաղ և անվերապահ հրադադար պահանջեն և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ՝ հետագա աղետներից խուսափելու համար։

«Այս պահին Իսրայելն այնքան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ արդարացնում է պատժամիջոցների կոչը»,- ասել է նա։

Հատուկ զեկուցողը նշել է, որ Իսրայելի իշխանությունները հերթական անգամ մերժել են իր  մուտքը պաղեստինյան տարածքներ, ուստի այնտեղ տիրող իրավիճակի մասին տեղեկություն է ստացել հարևան երկրների պաղեստինցիներից։

«Ոչ մի պաղեստինցի անվտանգ չէ իսրայելական անխոչընդոտ վերահսկողության տակ»,- հայտարարել է փորձագետը՝ նշելով, որ Գազայում իրավիճակը ավելի վատ է, քան նախկինում ենթադրվում էր, և դա կունենա լուրջ և բազմակողմ երկարաժամկետ հետևանքներ։