Եմենի ափերի մոտ նավ է խոցվել
Բրիտանական ծովային օպերացիաների գործակալությունը (UKMTO) հայտարարել է, որ Եմենի ափձերի մոտ լողացող նավն ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել առվազն երկու հրթիռով։
Iran Press-ի հաղորդմամբ՝ գործակալությունը հայտարարել է․ «Միջադեպը տեղի է ունեցել Եմենի Մոխա նավահանգստի ափամերձ շրջանում։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել»։
Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի ժողովրդի, Եմենի զինված ուժերը Հնդկական օվկիանոսում և Բաբ ալ-Մանդեբ նեղուցում թիրախավորել են Իսրայելին պատկանող կամ ռեժիմի համար բեռ տեղափոխող մի քանի նավ։
Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է, որ քանի դեռ Իսրայելը շարունակուէմ է Գազայում ոճրագորություններ իրականացնել, Կարմիր ծովով դեպի օկուպացված տարածքներ մեկնող բոլոր իսրայելական կամ ռեժիմի դաշնակիցների նավերը հարձակման են ենթարկվելու։