Մայիս 02, 2024 12:13 Asia/Tehran
  • Pew հարցման տվյալներով՝ սոցցանցերի ամերիկացի երիտասարդ  օգտատերերը դրական են վերաբերվում  պաղեստինցիենրին

Ապրիլին հրապարակված հարցման տվյալներով՝ սոցցանցերի ամերիկացի երիտասարդ օգտատերերն ավելի դրական են տրամադրված պաղեստինցիների, քան իսրայելցիների նկատմամբ։

Pew-ի հարցման արդյունքների համաձայն՝ 30 տարեկանից ցածր ամերիկացիների մեկ երրորդը նշել է, որ լիովին կամ մեծ մասամբ համակրում է պաղեստինցիներին։ Հարցվածների միայն 14 տոկոսն է ասել, որ համակրում է իսրայելցիներին։

 Pew Research Center-ի հարցումը

Հարցման մասնակիներն ավելի լավ կարծիք են հայտնել պաղեստինցիների մասին։ Մինչև 30 տարեկան տասը  ամերիկացիներից 6-ը դրական կարծիք է հայտնել պաղեստինցիների վերաբերյալ, մինչդեռ հարցվածների միայն 46%-ն է  դրական արտահայտվել իսրայելցիների մասին։

 Pew Research Center-ի հարցումը

Վերջին տարիներին ամերիկացի երիտասարդների շրջանում իսրայելցիների մասին բացասական կարծիք է ձևավորվել։ 2019 թվականից ի վեր իսրայելցիների մասին դրական կարծիք ունեցող   մինչև 30 տարեկան ամերիկացիների թիվը նվազել է 17 տոկոսով։ Պաղեստինցիների վերաբերյալ դրական կարծիք ունեցողների թիվը չի փոխվել։  Ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի դրական են վերաբերվում Իսրայելին։ Պատճառներից մեկը սերունդների ստացած տեղեկատվության աղբյուրի տարբերությունն է։

Ավագ սերունդը տեղեկատվություն է ստանում ամերիկյան հեռուստատեսություններից և լրատվական ցանցերից, իսկ նոր սերունդը՝ սոցիալական ցանցերից և առանց միջնորդի։ 

Հարցումն անցկացվել է Գազայում իսրայելի ոճրագործություններին զուգահեռ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից մի քանի արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիենրին։  

Պատերազմի յոթ ամիսների ընթացքում նահատակվել է ավելի քան 34 հազար պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 77 հազար մարդ, ավելի քան 10 հազար մարդ անհետ կորել է։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիային գաղութատիրական քաղաքականության շրջանակում, տարբեր, հիմնականում եվրոպական երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի արդյունքում։ Ռեժիմի գոյության մասին պաշտոնապես հայտարարվել է 1948 թվականին։

Այդ ժամանակից սկսած, Իսրայելն իրականացնում է պաղեստիցնիների ցեղասպանության ծրագիրը՝ նրանց հողին տիրանալու նպատակով։

Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրանը, խնդրի լուծումը համարում են ռեժիմի լուծարումը և հրեաների վերադարձը իրենց նախկին երկրներ։ Իրանը համոզված է, որ  Պաղեստինի ժողովուրդը պետք է հանրաքվեի միջոցով հայտարարի, թե արդյոք ցանկանո՞ւմ է ընդունել  հրեա ներգաղթյալներին, թե ոչ։

 

 

Պիտակ