Մայիս 02, 2024 12:57 Asia/Tehran
  • Հայտնաբերվել են մայրցամաքներն իրար միացնող գաղտնի թունելներ

Մեր մոլորակը բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում ինչպես ցամաքի, այնպես էլ օվկիանոսների խորքերում։

Դրանք երկրի ընդերքում նույնիսկ ավելի շատ են: Ժամանակ առ ժամանակ գիտնականները հայտնաբերում են առեղծվածային թունելներ, որոնք տանում են դեպի երկրի ընդերքն ու ձգվում տասնյակ կիլոմետրեր դեպի հեռուներ: Որոշ վարկածներով դրանցից մի քանիսը կարող են կապել մայրցամաքները։ Ըստ Planet Today-ի՝ այս ենթադրությունն անհեթեթ է թվում միայն առաջին հայացքից։ Ընդ որում մի շարք նման ստորգետնյա շինությունների կառուցման ժամանակ կիրառվել են տեխնոլոգիաներ, որոնք անգամ այսօր դժվար իրագործել են։

Ովքե՞ր են դրանք կառուցել, ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք դրանք հին ատլանտների խորհրդավոր հզոր քաղաքակրթությունից են ծագում: Այդ հարցերը իրենց պատասխանին են սպասում։

Ամենահայտնի հուշարձաններից մեկը հնագույն հանճարեղ շինարարների թողած Հորդանանի հարավ-արևմուտքի Պետրա քաղաքն է, որն ամբողջությամբ քանդակված է ժայռերից։ Պետրա նաև կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ արևածագին ժայռերը իսկապես վառ վարդագունում են: Պետրայի զարգացման գագաթնակետը եղել է մոտ 2000 տարի առաջ, երբ այնտեղ մոտ 20 հազար մարդ էր ապրում։ Բնակիչներն արտասովոր քաղաքը լքել են մեր թվարկության 7-րդ դարում, իսկ եվրոպացիները այն վերագտնել են միայն 19-րդ դարի սկզբին: Այստեղ դեռ շարունակվում են պեղումները, գիտնականները համոզված են, որ գետնի տակ թաքնված բնակավայրի նույնիսկ կեսը դեռ չեն պեղել։

Ավստրալիական Կուբեր Պեդին ծիածանաքար արդյունահանող հանքագործների նախկին բնակավայր է: Աշխարհի ամենատարօրինակ քաղաքը: Այն պետք է ստորգետնյա կառուցվեր, քանի որ այստեղ կլիման շատ դաժան է։ Նույնիսկ ծառ չի աճում: Ամռանն այստեղ սաստիկ շոգ է, իսկ դինգո շներն անընդհատ հարձակվում էին հանքափորների վրա, ուստի նրանք ստիպված եղան գետնափոր տներ կառուցել։ Ստորգետնյա մթնոլորտը միանգամայն հարմարավետ է, տանջող շոգը չկա։ Իսկ բնակիչները գետնափոր տներից են դուրս գալիս գիշերը։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ստորգետնյա բնակարան վարձել և այդ կերպ զգալ նման գոյության էկզոտիկ բնույթը:

Հետաքրքիր է նաև Թաթարական նեղուցով Ռուսաստանի մայրցամաքային մասը Սախալին կղզու հետ կապելիք թունելի կառուցման փորձի պատմությունը։ Թունելը սկսել են կառուցել անցյալ դարի 50-ական թվականներից, բայց կիսատ են թողել։ 90-ականների սկզբին նախագծից հանվեց գաղտնիության կնիքը։ Իսկ հետո պարզ դարձավ, որ 50-ականներին խոսվում էր ոչ թե նոր թունելի կառուցման, այլ եղածի վերակառուցման մասին։ Ոչ ոք չգիտի, թե ով և երբ է կառուցել թունելը, սակայն ներսում հայտնաբերվել են ինչ-որ մեխանիզմներ և անհայտ կենդանիների քարացուկներ։ Հետագայում բոլոր արտեֆակտներն անհետացել են:

 

Պիտակ