Ամիր Աբդոլլահյան․ Իրանն աջակցում է Բալկանյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը
(last modified Thu, 16 May 2024 08:33:50 GMT )
Մայիս 16, 2024 12:03 Asia/Tehran
  •  Ամիր Աբդոլլահյան․ Իրանն աջակցում է Բալկանյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Իրանն աջակցում է Բալկաններում կայունության և անվտանգության ամրապնդմանը և այս տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերի միջև համակեցությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սերբիայի ԱԳ նորանշանակ  նախարար  Մարկո  Ջուրիչի  հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը շնորհավորել է նրան այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ Իրանը հարգում է Սերբիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Մարկո  Ջուրիչն շնորհակալություն է հայտնել  ԻԻՀ ԱԳ նախարարին և ընդգծել, որ իր երկիրը ցանկանում է խորացնել ու ընդլայնել  Իրանի հետ հարաբերություններն ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում։

Նախարարները մտքեր են փոխանակել  երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով բանակցությունների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ խորհրդակցությունների շարունակման շուրջ։

 

 

Պիտակ