Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. Թուրքիայի ՊՆ ղեկավար
(last modified Fri, 03 May 2024 09:04:21 GMT )
Մայիս 03, 2024 12:34 Asia/Tehran
  • Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:

«Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը՝ այն փակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումից հետո»,- ասել է նա։

Ապրիլի 26-ին հաղորդվել էր, որ օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։

Կենտրոնի բացումը տեղի էր ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մասին: