Մեծ Հայրենականի հուշարձանի պղծումն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի մասին
(last modified Wed, 15 May 2024 14:42:49 GMT )
Մայիս 15, 2024 18:12 Asia/Tehran
  • Մեծ Հայրենականի հուշարձանի պղծումն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Մեծ Հայրենականի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախում հուշարձանների պղծման մասին հարցին:

«Մենք պարբերաբար բարձրացնում ենք այդ թեման երկու կողմերի հետ շփումներում։ Մի՛ մտածեք, որ մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Մեր մոտեցումը հայտնի է»,- հայտարարել Է Զախարովան։

Նա կրկին կոչ է արել Բաքվին և Երևանին խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պայքար չտանել հուշարձանների դեմ։

Զախարովան նշել է նախնիների հիշատակը հարգելու, վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը, առանց որի տարածաշրջանում խաղաղության հասնելը չափազանց դժվար կլինի: