Մայիս 22, 2024 14:58 Asia/Tehran
  • Արդյոք ժամանակը չէ՞, որ արևմտյան լրատվամիջոցները դադարեն խաբել

Վերջին օրերին Euronews հեռուստալիքը բազմիցս անդրադարձել է Գազայի ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու եվրոպական կառույցների աշխատակիցների ցույցերի հետ կապված լուրերին, և դա համարել է որպես մարդու իրավունքների նկատմամբ Արևմուտքի պաշտոնական կառույցների հարգանքի նշան։

Գազայի պատերազմի և   իսրայելական բանակի  Ռաֆահ ներխուժման հեռանկարը , որտեղ հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականներ են ապաստանել, զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում:

Ելնելով դրանից՝ Բրյուսելում Եվրամիության կառույցների մի խումբ աշխատակիցներ որոշ ժամանակ լուռ երթ են անցկացրել Գազայի զոհերի և այսպես կոչված «եվրոպական արժեքների մահվան» համար։

Euronews-ը և արևմտյան այլ լրատվամիջոցները սիոնիստների կողմից Ռաֆահի արևելյան հատված կատարված ներխուժման մասին հակամարդկային նարատիվ ներկայացնելով փորձել են այն անկարևոր ու սովորական գործողություն ներկայացնել։ 

Այլ խոսքով՝ արևմտյան լրատվամիջոցները փորձում են աշխարհի հասարակական կարծիքին ներարկել այն կեղծ պնդումը, թե Ռաֆահի պատերազմը ինչպես անհրաժեշտ է, դեռ տեղի չի ունեցել։ 

Բացի դա, աշխարհի հասարակական կարծիքը դեռ հիշում է, թե պատերազմի երկրորդ ամսում և հազարավոր պաղեստինցիների նահատակությունից հետո  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը Գազայի հատվածում բացահայտ ցեղասպանությունը համարել  է սիոնիստների կողմից իրենց օրինական իրավունքի  պաշտպանություն։ 

Այն ժամանակ Euronews-ը մեծ ոգեւորությամբ կարեւորեց Շուլցի պնդումը որպես «ճիշտ մոտեցում»։ ԱՄՆ-ում և որոշ եվրոպական երկրներում ուսանողական վերջին ցույցերի ժամանակ Euronews-ը նման շարժումները  համարեց  հրեաների դեմ պայքարի կոնկրետ օրինակ և աջակցեց,որ  ոստիկանությունը մտնի համալսարան և ճնշի ու ձերբակալի ցուցարար ուսանողներին։

Նման իրավիճակում Եվրամիության պաշտոնական կառույցների աշխատակիցների կեղծ բողոքը ոչ այլ ինչ է,  քան հեգնանք  աշխարհի հասարակական կարծիքի նկատմամբ։ Եվրոպական կառույցների աշխատակիցները լռության ցույց են կատարել այն ճգնաժամի դեմ,որի ստեղծմանն ու  կայունացմանն մասնակից են եղել։ 

Այս լուրերը լուսաբանելու փոխարեն ավելի լավ է, որ Euronews-ը և եվրոպական այլ լրատվամիջոցներ  խոսեն ավելի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են Գերմանիայի և Ֆրանսիայի հետախուզական և լրտեսական կառույցների դերը Գազայի ցեղասպանության հարցում, ինչպես նաև  լոգիստիկայի և զենքի ոլորտում Արևմուտքի և սիոնիստների միջև գաղտնի և ոչ պաշտոնական փոխանակումները։ 

Եվրոպական կուսակցությունների և լրատվամիջոցների վրա գերիշխող սիոնիստական ​​լոբբին ոչ միայն փոքր-ինչ դժգոհ է Գազայի պատերազմի դեմ եվրոպական կառույցների լռության ցույցերից, այլև դա համարում է Ռաֆահի վրա հարձակման ժամանակ իրենց թունավոր քարոզչությանը կարճ դադար տալու հնարավորություն։ 

Euronews-ի նոր մասնագիտությունը Արևմուտքում հակասիոնիստական ​​ցույցերի մակարդակի իջեցումն է, ևուսանողական եռանդուն ցույցերը արմատական ​​և իռացիոնալ  ներկայացնելը։ Եվրոպայում լրատվամիջոցների այս արատավոր շրջանակը վերջին տարիների և տասնամյակների ընթացքում հավանության է արժանացել երկու ավանդական սոցիալ-դեմոկրատական ​​և պահպանողական հոսանքների կողմից։

Այնուամենայնիվ, Գազայի պատերազմը պատմական շրջադարձ է դարձել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բնակչության հասարակական գիտակցության մեջ, և այդ հավաքական գիտակցության հիմնական արդյունքը կլինի արևմտյան մեդիա համակարգի ոչնչացումը։

 

Աղբյուր՝

Ղաֆարի, Հանիֆ. 2024. ԶԼՄ-ների արատավոր շրջան Եվրոպայում. Ֆարհիխթեգան թերթ