Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան ճանաչել են Պաղեստինի անկախ պետությունը
(last modified Wed, 22 May 2024 14:32:49 GMT )
Մայիս 22, 2024 18:02 Asia/Tehran

Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան ճանաչել են Պաղեստինը որպես անկախ պետություն։

Իսպանիայի և Իռլանդիայի վարչապետներ Պեդրո Սանչեսը և Սայմոն Հարիսը այսօր՝ չորեքշաբթի պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինը որպես անկախ պետություն, իսկ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդենն էլ հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից կսկսի իրականացնել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն ճանաչելու գործընթացը։ 

Իսպանիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի այս որոշումներն կայացվել են այն դեպքում, երբ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն ասել է. «Մենք ողջունում ենք Պաղեստինի անկախ պետության պաշտոնական ճանաչումը Իսպանիայի, Նորվեգիայի և Իռլանդիայի կողմից, և մենք կոչ ենք անում մյուս երկրներին հետևել նրանց օրինակին»: