ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելի վերաբերյալ վճիռ է կայացրել
Մայիս 24, 2024 17:58 Asia/Tehran
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել գործողությունները Ռաֆահում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հաագայի (Նիդեռլանդներ) ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճիռ է կայացրել Հարավային Աֆրիկայի նախաձեռնած Ցեղասպանության գործի շրջանակում:
Դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Ռաֆահում իր ռազմական հարձակումն ու այլ գործողությունները՝ վկայակոչելով պաղեստինցի ժողովրդի համար «անմիջական ռիսկը»:
ՄԱԿ-ի դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր, բայց դատարանը դրանց իրագործման մեխանիզմներ չունի, ուստի այդ որոշումները նախկինում անտեսվել են:
Պիտակ