Իրանի առավելությունները Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման հարցում
(last modified Sun, 02 Jun 2024 07:04:01 GMT )
Հունիս 02, 2024 10:34 Asia/Tehran
  • Իրանի առավելությունները Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման հարցում

Իրանի տրանսպորտի, ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը «Տյանշանի» ճանապարհի վերաբերյալ միջազգային համաժողովում ներկայացրել է ԻԻՀ առավելությունները Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման հարցում։

«Տյանշան» տանող ճանապարհի միջազգային համաժողովն անցկացվեց 2024 թվականի մայիսի 29-ին և 30-ին, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Հնդկաստանի ներկայացուցիչների և մի շարք միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպիսիք են ՏՐԱՍԵԿԱ-ն և ՇՀԿ-ն, Չինաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի միջանցքի գործարկման նպատակով:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Քամալ Հադիանֆարը, ով Տաջիկստանի կառավարության պաշտոնական հրավերով մեկնել է այս երկիր՝ մասնակցելու «Տյանշան» միջազգային ճանապարհի գագաթնաժողովին, ասել է. «Ավելի քան 14 հազար կմ երկարությամբ երկաթուղային գծերի և 250 հազար կմ ճանապարհների առկայությունը, Հնդկաստանի հետ Չաբահարի պայմանագրի կնքումը, Չաբահարի երկաթուղու կառուցումը դեպի Զահեդան, այնուհետև Մաշհադ և Սարխս, ինչպես նաև Ղազվին-Ռաշթ-Աստարա երկաթուղին Իրանի կարևոր առավելություններից է, հատկապես միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման հարցում»:

Նա նշել է, որ Իրանից տարանցման ծավալն աճել է 59 տոկոսով և 2023 թվականին հասել  14,5 միլիոն տոննայի, հավելելով, որ նպատակ կա մեծացնել տարանցման ծավալը՝ տարածաշրջանի, հատկապես Կենտրոնական Ասիայի, դեպի ծով ելք չունեցող երկրների՝ Չաբահար և Շահիդ Ռաջայի նավահանգիստներով բաց ջրեր մուտք գործելու հնարավորություն՝ Իրանի տարածքից Չինաստան դեպի Եվրոպա միջանցքի միջոցով։