ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովրին։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Նա չի գնա։ ՄԱԿ-ը ներկայացված կլինի համապատասխան մակարդակով», - ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով գագաթնաժողովին՝ Գուտերեշի հնարավոր մասնակցության մասին հարցին:
Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկի հանգստավայրում կազմակերպելու են Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը) հայտնել էր, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների, այդ թվում՝ «Մեծ 7-ից», «Մեծ 20-ից», և ԲՐԻԿՍ-ի երկրներից։ Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը: