Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը. եվրահանձնակատար
Հունիս 15, 2016 13:53 Asia/Tehran
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներքին գործերով, ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիոս Ավրամոպուլոսը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան մինչ այժմ չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը, որոնք Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու նախապայման են:
«Կատարվել է 72 պահանջներից 65-ը: Թուրքիան պետք է կատարի մնացած պայմաններն ու ընդունի համապատասխան օրենսդրական որոշումներ: Եվրահանձնաժողովը շփման մեջ է թուրքական իշխանությունների հետ: Մենք լավ ըմբռնում ունենք ընդհանուր խնդիրների հարցում, ինչի համար էլ առաջ ենք գնում»,- ասել է նա:
1in.am
15/6/2016
Պիտակ