ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ. Արևմտյան երկրները ջանք չեն խնայում գաղութատիրական համակարգը պահպանելու համար
(last modified Tue, 18 Jun 2024 12:16:52 GMT )
Հունիս 18, 2024 15:46 Asia/Tehran
  • ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ. Արևմտյան երկրները ջանք չեն խնայում գաղութատիրական համակարգը պահպանելու համար

ParsToday- ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Արևմուտքը փորձում է պահպանել իր գերակայությունը գաղութատիրական համակարգի շրջանակներում և ընդգծել, որ գաղութատիրական շահագործման դարաշրջանն ավարտվել է։

Վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունները մշտապես ընդգծել են աշխարհի բազմաբևեռությունը և զգուշացրել արևմտյան գերիշխող պետությունների նպատակների մասին։ Ըստ ParsToday-ի, որը հղում է արել «Ալ-Մայադին»-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է պահպանել իր գերիշխանությունը գաղութատիրական համակարգի շրջանակներում, և նշել է, որ գաղութատիրական շահագործման դարաշրջանն ավարտվել է, սակայն գաղութարարների ժառանգները հուսահատորեն կառչած են իրենց ժառանգությունից, և այդ պրակտիկան արտացոլվում է Արևմուտքի տնտեսական քաղաքականության մեջ, հատկապես՝ պատժամիջոցների քաղաքականության մեջ։

«Գլոբալ մեծամասնությունը բազմաբեւեռ աշխարհի համար» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Մեդվեդեւն ասել է․

«Ցանկացած միջազգային սահմանափակում կարող է կիրառվել միայն միջազգային կազմակերպությունների կողմից, հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, այնուամենայնիվ, նման ջանքեր գործադրվում են»:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, նշելով, որ մի շարք երկրներ, հատկապես արևմտյան երկրները, որևէ ջանք չեն խնայում պահպանել իրենց գերիշխանությունն ու վերահսկողությունը նյութական, բնական և մարդկային ռեսուրսների նկատմամբ և այդպիսով պահպանել գաղութատիրական համակարգը, որին իրենք սովոր են դարերով, ընդգծեց․ «Մենք պետք է մշտապես պաշտպանենք ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները և ընդդիմանանք  այն սխալ մեկնաբանելու ցանկացած փորձին, ներառյալ անարխիկ աշխարհակարգի պարտադրումը և դրա բնութագրումը որպես կանոնների վրա հիմնված աշխարհակարգ, որը միայն օգուտ է արևմտյան երկրներին»:

 

Գլխավոր բառեր՝ Ռուսաստանի հզորությունը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, բազմաբևեռ աշխարհ, արևմտյան գաղութատիրություն