Ինչո՞ւ են Հնդկաստանի իշխանությունները միանում Արևմուտքի և Իսրայելի հանցագործություններին
(last modified Sun, 23 Jun 2024 08:08:53 GMT )
Հունիս 23, 2024 11:38 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են Հնդկաստանի իշխանությունները միանում Արևմուտքի և Իսրայելի հանցագործություններին

Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հաղորդում է, որ Գազայի պատերազմի սկզբից Հնդկաստանը մեծ քանակությամբ զենք է վաճառել Իսրայելին։ Թերթը գրել է, որ Հնդկաստանից մատակարարված զենքի մեծ մասը կիրառվել է Գազայի պատերազմում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելը Հեյդարաբադում կառուցել է ԱԹՍ-ների  արտադրության գործարան՝ հնդկական բանակը զինելու համար:

 Հնդկական աղբյուրները հայտնում են, որ Գազայի պատերազմի ընթացքում Լիբանանի Հեզբոլլահի կողմից իսրայելական ԱԹՍ-ները խոցելու պատճառով, գործարանը 20 ԱԹՍ է կառուցել   Սիոնիստական ռեժիմի համար։ 

Հնդկաստանը, պատմության մեջ հայտնի է բազմազանությամբ և հանդուրժողականությամբ, իսկ վերջին տասնամյակում մեծ համբավ է ձեռք բերել  որպես հակագաղութատիրական երկիր։ Սակայն  արդեն երկու տարի հեղինակազրկված է համաշխարհային հանրության աչքում։ 

Հնդկաստանի հեղինակազրկմանը նպաստել են ներկայիս վարչապետ Նարենդրա Մուդիի և «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության վարած  սխալ քաղաքականությունն ու որոշումները։ Կուսակցություն, որը խաղում է սպիտակ ռասիստների դաշտում՝ իրականացնելով հակաիսլամական գործողություններ, աջակցելով Իսրայելին և սպասարկելով  Արևմուտքի շահերը։

Իսրայելի կողմից պաղեստինցիների ջարդերի մեկնարկից ի վեր, համացանցում ակտիվացել են հնդիկ օգտատերեր, որոնք պաշտպանում են այդ ջարդերը։ Մի շարք վերլուծությունների համաձայն՝ Իսրայելն ու Նեթանյահուն վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարել  հնդիկների պոտենցիալն իրենց հակառակորդների, հատկապես մուսուլմանների դեմ օգտագործելու համար։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների նոր փուլի սկզբից ի վեր ավելի քան 37 հազար պաղեստինցի է նահատակվել, ավելի քան 85 հազարը վիրավորվել է:

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի արդյուքնում։ Ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելը կոտորումէ  պաղեստինցիներին՝ նրանց հողերին տիրանալու համար։